Նրանց, ով ասում էր, որ ես չեմ փչել․
Ես ունեմ օճառ,
ու գիտեմ ինչպես այն օգտագործել,
ու ամեն մեկը
թող իրա փչացվածության չափով հասկանա,
պղպջակներ փչել կա, բան կա, չաշկա, լոշկա, լվանալ կա, երբ որ լոքշ ա
ոչ մի պոեզիա
Ես ել եմ այնտեղ եղել,
Մեղր, գարեջուր խմել,
Ու այն բեղերով չի հոսացել բնավ,
Քանզի չկա հոսալու,
Բեղեր նույնպես չկան,
Շպանա ենք մենք բեզուսի, փաստորեն,
Երիտասարդությունն ենք ի ցույց տալիս,
Ֆոտոյի համար ել
մի տեսակ
հատուկ
և ոչ գիշերային նորությունների համար
շնորհակալություն,
Եվ սփրեդ տհե մեսսաջ․
ագեվազը կենգուրուն է հայերեն,
որ իմանաք, անտեղյակ չմնաք,
գյոռը չի տանելու,
չնայած, ում գյոռ, ոչ մի տարբերություն,
մի բուռ հայ ենք,
վազում է նա,
ֆորեստներով, գապմերով, անապատներով,
որտեղ քամին է դույլեր գլորում,
դինգոների հետ ընկերություն անում,
ն ել կրոտն ա, եթե չգիտեք,
նրա աշխատանքը մուլտերում խաղալն է,
նա ակնոց է կրում և վարդագույն շորիկ,
քանզի մութ է ընդհատակում,
իսկ դոդոշը՝ ժաբան է,
և չի խեղդում բնավ,
սակայն կերպարափոխվում ա,
դառնում ֆոտոդոդոշ
առանց խուճապի,
կամ կաշին վառելու,
կատակը մի կողմ,
Կրակն անցողիկ է,
Պարզապես թուլացեք,
գլուխը կարող է պտտվել,
զգու՜յշ, չխփեք,
և զգացեք կիրակնօրյա ժպիտը,
ինչպես Բեյրութցիներն են
ակորդեոնի
և պղնձյա
երաժշտական գործիքների,
(ոչ խողովակների,)
հնչյունների տակ,
իսկ սոց-ռեալիստական
ժանգոտած խողովակները
չեն կանչում բնավ,
պողրակների ձայնն էլ նստել է
տարիքից,
կամ էլ ծխելուց,
տենց լինում ա,
պարզապես ջուրն է աղմկում,
իրանց մեջ,
իրան իրա երազած գետի տեղը դնելով,
բացատրությունը հեշտ է՞
գլխավորը՝ պարզ․
Նանտեսը չտես չէ բնավ,
Երկար ժամանակ է որ չէր ժպտացել նա,
Նեղացկոտ է երևի,
Կամ բծախնդիր,
Կամ էլ նուրբ հոգի ունի
կամ փղի հիշողություն (ոչ մի նամյոկ բնավ, տենց պանածյա կա, հիմա ինչ, չկիրառե՞մ, ինչ ա թե չգիտեմ ինչ կմտածեք, ինչպես ասվել է, ամեն մեկը իրա փչածվածության չափով․․․ իսկ գողի վրա գլխարկը վառվում է)
Բայց աբիժնիկների վրա
ջուր են տանում,
Իսկ ժպիտը օգտակար է,
Մանավանդ կիրակի օրերը,
Ուղեղի մեջ քիմիա է սրսկում,
մասնավորապես ձախ կիսագնի մեջ,
համ էլ իրանից ինչ որ բան էր սկսվում,
եթե հավատալ երգին
բայց չեմ հիշում ինչը
կոնկրետ
վաղուց էր դա,
Էն օրն էլ Էրազմին տեսա,
դեռ հին տներն էր,
մամեն պապեն լավ էին,
Բայց վերադարնանք մեր ձինոգներին,
վազքն էլ է օգտակար
Երբ գնում եք գցվելու,
խորհուրդ է տրվում տաքսիով չգնալ,
կամ ավտոբուսով,
որովհետև մինչև ոտով հասնեք,
ահագին կհոգնեք և կէնդորֆինոտվեք,
ու միտքը կփոխեք,
Իսկ առաջին հերթին՝
օդանավեր,
աղջիկները՝ հետո
մեկ էլ տեսար
պետք գա,
բան էր ասեցի,
Ու ոչ մի պոեզիա
Եվ ներեցեք անգլերենիս համար
մինչ նոր հանդիպում, դավայծի
_ու տենց _
էս իմ տունն ա
իրա պատերը հաստ են,
բայց էդ ինձանից կախված չի
պատուհանների մեջ արև երբեք չի ընկնում
ու էդ նույնպես ինձանից կախված չի
բայց ինչ ինձանից կախված ա՝
արել եմ․
իրա պատին կախված սրբապատկերը․
խորհրդավոր քեֆի՝
հանել եմ
իրա պատին կախված սրբապատկերը․
ամերիկայի դրոշը՝
ռադ եմ արել
իրա պահարանի միջի
գունատ ու հոտած դիակի պես սառը բյուրեղապակին՝
լցրել եմ աչքից հեռու․
որ այնտեղ շարոինակի փտել փոշոտվել,
լռին ապացույց դառնալով,
որ բյուրեղը փայլում է
միայն երբ իրանով հիացող ձեռքերը
իրան կապույտ հեղուկի մեջ թրջված
գարշահոտ քրջիկով ու
քնքուշ եռանդով տրորում են
միամտորեն հավատալով որ
փայլունը՝ սիրուն է,
իսկ խսիրը՝ ոչ։
ձեզանից ինչ մնացել է
ինձ շատ խորթ է
ձեզանից ինչ մնացել է՝
ջրափոս է, որ թողել են մեզ
սևանի տեղը,
ձեզանից ինչ մնացել է՝
պոչամբար է,
որ մեզնից հետո կմնա
նույն սևանի տեղը
ձեզանից ինչ մնացել է՝
մաքրել եմ, աքսորել եմ, վտարել եմ
միայն մոխրամանն եմ թողել,
ես իրա մեջ օճառ եմ դնում
բայց ես ամեն բան չեմ կարող
արտաքսել ու փոխել բնավ։
ես, ասնեք պատերը, չեմ կարող տեղաշարժել,
քաջարանի սարերի պես,
ու ոչինչ, որ էդ պատերի գույնը
ձեր թաքուն, բայց տղայավարի ծխած
ծխուկների մոխիրի գույնն է։
ես այն ծածկել եմ նկարներով
վարպետների
որոնք գունատ չեն բնավ,
այլ թեև սև-սպիտակ են, բայց վառ են
Իսկ էդ կրակն ու գույնը ձեր աչքին չի երևում
քանզի այն ուղեղի մեջ է․
ինչպես շաքարի համը, լեզվի վրա չէ
ինչպես ձագուկի վնգստոցը աղջկա ականջների մեջ չէ
որ գրկելու ցանկություն է առաջացնում,
ինչպես այդ աղջկա հրապուրիչ հմայքը՝
իմ աչքերի մեջ չէ,
այլ գլխի մեջ է հրդեհվում,
իսկ դու՞ք ինչ մտածեցիք, ո՞րտեղ։
ու սա իմ տունն է
իրա մեջ ինչ ինձանից կախված ա
ես արել եմ
բյուրեղի տեղ ապակու հետևը
հորս, մորս, պապուս խցիկներն են,
որոնք մինչ այժմ աշխատում են,
ու ես իրանց հանում եմ, իրանցով նկարում եմ,
այստեղ վաղուց չափահաս դարձած
կոմպերն են
որ մինչև հիմա աշխատում են,
ու ես իրանցից օգտվում եմ,
էս տանը հիմա ամեն ինչ աշխատում է
ես ել եմ աշխատում՝ գլուխս ել ա աշխատում
ու ես իրանով օգտվում եմ,
Ու միայն ձեր ապուշ երեխեքի
«տուրբո» ծամոնների պիտակները
չեմ պոկել հայելու վրայից
որովհետև այս տան պատմության
ամենակենդանի դրվագների վկաներն են։
իսկ փոշին․․․
ո՞վ ասաց որ փոշին պետք է չլինի
ո՞վ ասած որ ձեր ջիպը պետք է շքեղ լինի
ու գլամուր ճաճանչի արևի տակ
իր տիրոջ ոսկե ատամների պես,
սխալ տեղում թողած՞։
Թե՞ սարերում ու անապատներում
չոբանի շան պես լեզուն հանած,
պիտի չլվեր ու ցեխոտվեր վաստակելով իր փայ բենզինը,
Մի՞ թե չեք զգում
դռան մոտ կանգնելուց
ծանոթ բայց մոռացված մի հոտ,
«221բ» համարը տեսնելով։
Հա, բա կզգաք, չեք զգա։
Շաղ տված բուրմունքի,
որ կեղտը թաքցնելու նպատակով են մտածել,
հոտին են սովոր ձեր քթերը,
իսկ եթե ուղեղին հասնի,
միևնույն է չի հասնի։
Ու դուք մի հասցրեք։
Իսկ դռան մոտ կանգնելուց մի փորձեք բռնացնել ձայնն հեռուստացույցի,
որի մեջ լուռ թաղվելով
ձանձրությունից էր խուսափում
այն ինչին ընտանիք են ասում,
Հեռուստացույցը լռում է, որովհետև իրա կարիքը չկա
Քանի որ այստեղ զվարթ է,
թեև ձեզ թվում ա, որ մութ են ապակիները,
Այստեղ ուրախ է,
թեև ձեզ թվում ա որ ոչ մի ձայն չի պլստում,
դռան ճեղքերից,
իսկ ուրախ լինելու համար բնավ պետք չէ
սեյֆի սրտի բանալի փնտրողի մասին երգեր քոքել,
որ հարևանի ականջը քաշի,
Այստեղ հանդարտ է, նույնիսկ երբ հյուրեր են գալիս,
որովհետև ոչ ոք չի վախենում լռությունից,
նույնիսկ սերը լուռ է
թեև դուք սովոր եք մարմնավաճառների տնքոցներին,
նույնիսկ շունը չի հաչում,
թեև դուք սովոր եք ժինջիլ շղթաները ձգող պահապան շների խռխռալուն,
այստեղ պահապան պետք չէ, որովհետև տանելու բան չկա,
իսկ այն ինչ կա՝ չես տանի։
Չես տեսնի, ու չես լսի։
ու սա իմ տունն է
իրա մեջ ինչ ինձանից կախված ա
ես արել եմ
իսկ դու՞ք ձեր կյանքում ի՞նչ եք արել
բացի էդ տունը ինձ վարձով տալուց։
_ու տենց _