caixa de sapato : shoebox

http://www.youtube.com/watch?v=-dYnKUyoyg8

Video produced with exclusive images and from the live “shoebox” at flickr.com/ciadefoto. An intimacy essay of a collective daily life.

#shoebox #photography #art #life #ciadefoto #foto #photo #intimacy #ֆոտո #լուսանկարներ #մտերմութիւն #արվեստ #արւեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք հարաբերությունների մասին

Մտածում եմ, ի՞նչ պատճառով են մարդիկ «հարաբերության» կարիք զգում։ Շատ հեշտ է ասել՝ «դա կարիք է» եւ դասել այն բուրգի աստիճանների վրա իսկ հետո համարվել վեհ գիտնական։

Երբ ինձ տեխնիկական հարց են տալիս, ես մինչ հարցին պատասխանելը, հարցնում եմ, ինչն է ի սկզբանե խնդիրը։ Ինչի՞ համար է սա պետք լուծել։ Ու հետո որպես կանոն պարզվում է որ իր առաջին տրված հարցին պատասխանել անիմաստ է, որովհետեւ իր իրական խնդիրը այլ ավելի լավ լուծումներ ունի։

Իսկ ո՞րն է հարաբերությունների «կարիք»-ի իրական պատճառը։

Մնացեք մեզ հետ։

Մի քիչ հեռվից սկսենք։ Ո՞րն է տարբերությունը աղջիկների եւ տղաների միջեւ։

Օրինակ, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփվելիս ես լավ զգացել եմ, որ բոլորի մեջ էլ կան հիմարներ, բոլորի մեջ էլ կան խելամիտներ։

Բոլորի մեջ կան մարդիկ ում ես սիմպատիայով եմ վերաբերվում, ու նրանք ով ինձ դուր չի գալիս։

Որովհետեւ բոլոր մշակույթներում սիրված երեխաները շատ չեն։ Ու սիրված երեխան այն մեկը չէ ում կողքով անցնելիս իրեն կմճտում են կամ ասում «ուծի-պուծի»։ Սիրված երեխան այն է ում զարգացման մասին հոգում են, ում հետ գիրք են կարդում, ու ում թանգարան տանում։

Ու չնայած ես միշտ չեմ համամիտ Ֆրոմմի հետ, բայց իր սիրո ձեւակերպումը որպես «այլ օրգանիզմի զարգացման մեջ հետաքրքրվածություն» չեմ կարող հերքել։ Լավ է ձեւակեպված։

Ինչպես եւ ազգերի, տարբեր սեռերի ներկայացուցիչները այնուեմանայնիվ մնում են մարդ։ Եթե նրանք դաստիարակվեին հակառակ կերպ, ապա տղաները կխաղային բարբիների հետ, իսկ աղջիկները կզբաղվեին կոնստրուկտորներով։

Բայց ինչ որ տարբերություն կա չէ՞։ Կա՝ սեռական ֆունկցիան։ Ընդհամենը։

Ընդհամենը տեսակը շարունակելու բարելավված մեխանիզմ։ Տեսակը պահպանելու համար, այն կիսվելուց ավելի էֆեկտիվ է։ Որովհետեւ բերում է գենետիկ բազմազանություն, իսկ բազմազան պոպուլյացիան ավելի կայուն է։

Սակայն այդ սեռական տարբերություններին այնքան մեծ ուշադրություն է դարձվում։ Ինչու՞։

Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը այն է, որ մենք ամեն մեկս մեր չափով փորձում ենք ինքներս մեզ գտնել, ճանաչել ու կիրառություն գտնել։ Որովհետեւ չգիտենք ինչ անել։ Անկապ տարածք եւ ժամանակ ենք գցված, ու պարզ չէ ինչու, ու ինձ այդ ամենի հետ անել։

Ու սեքսը մարդ տեսակի էակի կիրառություններից մեկն է, բայ դեֆոլթ իր մեջ կա։

Զարգացած մարդիկ տեսնում են իրենց համար շատ այլ կիրառության դաշտեր, այդ պատճառով մենք ասում ենք որ իրենք «վեհ» են, վերեւից են տեսնում, ավելի շատ են տեսնում։ Ու բնավ զարմանալի չէ, որ այդ մարդիկ այնքան էլ հետաքրքրված չեն իրենց բայ դեֆոլթ եղած ֆունկցիան կատարել։ Շատ այլ հետաքրքրություններ կան։

Այլ պատճառ, ինչու է սեռը, եւ այն ինչին «ռոմանտիկ սեր» են ասում գերագնահատվում, ես կարծում եմ, հիմնված է սեռական ինստինկտները մի քիչ ավելի վեհ գաղափարներով հիմնավորելու ձգտումով։

Այսինքն մենք մտածել ենք ձեւ պարզ սեռական ձգտումները եւ մղումները վեհացնելու, արդարացնելու։ Ու դրա անունը դրել ենք «սեր»։

Ու այնքան հաջողություն ունենք այդ գործի մեջ, որ մարդկության մեծ մասը կարծում է, որ դա հոգեւոր կյանքի ամենակարեւոր մասնիկներից մեկն է, ու իրենց պարտքն են համարում որեւե մեկին «կապել»։

Զարմանալի չէ, եթե հիշենք ինչքան ենք ռմբակոծվում մանկուց «հարաբերությունների» մասին հեքիաթներով, ֆիլմերով, պատմություններով։

Ի՞նչ է հարաբերությունը։

Ինչ որ բան բնութագրելու համար կա ձեւ, գտնել այդ բանի հատկանիշները։

Տաք, սառը, կարմիր, սպիտակ, փխրուն, պինդ․․․

Ու զարմանալի չէ որ հետազոտությունների զգալի մասը գտնում է «հարաբերություններին» բնորոշ հատկանիշներ, բայց չեն փորձում, կամ կարողանում բացատրել դրանք։

Ինչպե՞ս ենք բնութագրում հարաբերությունները։ Գիտենք, որ լինում է commitment, attachment, infanuation…

Փորձենք թարգմանել․

Քոմիթմենթ բառը իմ բառարանը թարգմանում է որպես «ձեռբակալում, դատի տալը»։ Հմ։ Ձեռբակալու՞մ։ Լավ, տեսնենք ինչ է ասում ռուսերեն բառարանը՝ «принадлежность»: Այսինքն մարդ ով ուզում է պատկանել այլ մարդու՞։

Չեմ կարծում որ լավ հարաբերությունների հիմք է։

Տեսնենք գուցե այլ կերպ թարգմանել։

Ապա «приверженность»՞։ Բայց այդ բառն էլ ասոցացվում է ասենք, приверженность идеалам ком. партии հետ։

Ի նկատի ունեմ, եթե նվիրվածության մասին է խոսքը գնում, անձնվիրության, ապա կրկին ինչ որ անառողջ բան կա, չէ՞։

Ես կարծում եմ սա լավ միտք է, ես նրան նվիրված եմ այնքան ժամանակ, մինչեւ կարծում եմ որ լավ միտք է։ Գալիլեյը նվիրվածություն էր ցուցաբերել որովհետեւ հասկացել էր այն ինչ այլ մարդիկ չէին հասկանում կամ չէին ուզում ընդունել։ Բայց դա կույր նվիրվածություն չէր, դա իմացության հետեւանք էր։

Այսինքն, եթե նվիրվածությունը իմացության հիմք ունի, ապա ես այն կարող եմ հասկանալ։ Բայց արդյո՞ք մարդիկ ով սկսում են հարաբերություններ գիտեն իրար։ Սովորաբար հակառակն է լինում։ Իրենք սկզբից սկսում են, իսկ հետո անցնում են ծանոթանալու, պատմում եմ միմյանց իրենց մասին, օրինակ։

Անցնենք առաջ։

Attachment – իմ բառարանը ասում է «կապվածություն, նվիրվածություն,ամրացում,ձերբակալում,հարմարանք»։ Ահա, կրկին ձեռբակալում։ Լավ, կապվածություն։ Կապեր։ Հիշվում է «կապելը», «կպցնելը»։

Հիշվում է «бегство от свободы»-ն։ Այսինքն մարդիկ ձգտում են կապված լինել, բայց չէ՞ որ կապվածը ազատի հակառակն է։ Գուցե կապված ասելով, ի նկատի ունեն՝ «մենակ չլինել՞»։ Բայց չէ՞ որ մենակ չլինելու համար հարաբերություններ հաստատելը հաստատ լավ միտք չէ։

Infanuation` հրապուրվելը,հափշտակվելը,սիրահարվածություն,կույր սեր:

Հափշտակել, այո։ Սիրահարվելիս փախցնում են։

Լավ, հիացմունքը դիտարկենք։

Իրոք, արքայազները հիանում էին մոխրոտիկների արտաքինով։ Արտաքին գեղեցկությունը գնահատվում է։ Հետազոտողները ենթադրում են, որ բարեհաճ արտաքինը նշանակում է լավ առողջություն եւ առողջ սերունդ ստանալու պոտենցիալ։ Բայց ոչ մի վեհ, մարդկային, ոչ կենդանական բան չգտանք։

Բացի դրանից արտաքինի հանդեպ ստանդարտները միշտ փոխվում են։

Արտաքինը նաեւ նշանակում է վարքագիծ։ Վառվռուն, աշխույժ վարքագիծը լինում է երիտասարդ կենդանիների մոտ, իսկ երիտասարդությունը գրավում է առողջությամբ եւ լավ սերունդի հնարավորությամբ։

Լավ, իսկ ի՞նչ կարող ենք առանձնացնել արտաքինի մեջ, որ մեզ տարբերի կենդանիներից։

Ինտելեկտը մեզ տարբերում է, ու ես կասեի, որ ինչպես գրքի կազմով կարելի է դատել գրքի մասին, այնպես էլ մարդու դեմքով կարելի է դատել իր անձի մասին։

Սակայն, ի՞նչ է գնահատվում արտաքինի մեջ։ Եթե կրծքի չափը, եը ոտքերի երկարությունը թողնենք, ի՞նչ են անում աղջիկները տղաներին գրավելու համար։ Փորձում են լինել այլ – խաղում են գույների հետ՝ շրթներկ, մակիաժ, ստանալ մազերի վայրի տեսակներ, ընդգծում են մարմնի որոշակի մասեր՝ կամ ձգում են տալիան, կամ բարձրացնում են փեշը։

Օպտիկական ակնող կրող աղջիկներին ասում են «օչկարիցա» ու համարվում է որ իրենց մեջ հետաքրքիր բան չկա, անտեսելով որ ակնողները գոնե երբեմն կարող է նշանակեն որ մարդը կարդացած է, այսինքն մի քիչ վեհ է։

Ու նույնիսկ խելացի մարդիկ, ով սովոր է մտածել օրինակ քվանթային էֆեկտների մասին, կորցնում են իրենց խելքը երբ տեսնում են գրավիչ աղջիկներին; Այսինքն աղջիկներին, ով տվյալ ժամանակահատվածում համարվում են գրավիչ։

Այսպես մենք եկանք հարաբերություններ հաստատելու եւս մեկ պատճառին՝ սեքսը։ Ինչ խոսք, եթե համեմատենք այն ձեռբակալման, կապելու, պատկանելիության, եւ անձնանվիրվածության հետ, ապա հարաբերություն հաստատելը սեքսի համար այդքան էլ անառողջ չէ։ Ես դժվարանում եմ սեքսը անառողջ անվանել։

Սակայն սեքսը միայն մարդկանց չէ բնորոշ։

Իսկ ո՞րտեղ է վեհությունը։ Ո՞րտեղ է մարդկայինը։

Իսկ ինչու՞ է ամենը այդքան բարդ։ Ինչու՞ է այդքան մարդ ինտերնետներում գրում ինչպես անել որ լավ լինի։ Ու միշտ բոլորը մտահոգված են որ լավ չէ։

Որովհետեւ, ինչպես մենք պարզեցինք, մարդիկ սկզբից հաստատում են ռոմանտիկ հարաբերություններ, իսկ հետո փորձում միմյանց հետ լեզու գտնել։

Մարդիկ շտապում են առանց իրար իմանալու միանալ, բայց չեն շտապում բաժանվել, նույնիսկ երբ լուրջ խնդիրներ ունեն։ Որովհետեւ սովոր են արժեք համարել հարաբերությունը։ Բայց ի՞նչ արժեք կա դրա մեջ։

Շատ ավելի նպատակահարմար կլիներ, չշտապել հարաբերություններ հաստատել, եւ դրանով նվազեցնել հետագա բաժանման, հիասթափության եւ կորստի ցավի հավանականությունը։

Այնուամենայնիվ եկեք վերադառնանք հարաբերություններ հաստատելու պատճառներին։ Եթե մենք ձգտում ենք վեհությանը, մարդկայինին, ապա մենք հասկանում ենք, որ սեքսը հանած, մենք չունենք հարաբերություն հաստատելու առողջ պատճառ։ Իսկ սեքսը, ներեցեք, ես հարաբերություն հաստատելու առողջ պատճառ չեմ համարում։ Այստեղ չկա հետաքրքրվածություն այլ անձի զարգացման մեջ։

Այստեղ կա փոխշահավետ գործունեություն։

Այդ մարդկայինին ձգտելը բերում է օրինակ կարծիքի, որ լավ մեքենայով պետք չէ դատել տղայի կամ աղջկա լավ լինելու հետ։ Բայց լրիվ մոռացվում է, որ ապա գրավիչ արտաքինը նույնպես հարաբերություններ հաստատելու հիմք չէ։

Բա ո՞րն է հիմքը։ Եթե մենք հանում ենք վերընշված հատկությունները, ապա մենք հասկանում ենք, որ առհասարակ մարդիկ կարող են միմյանց դուր գալ ու ընկերներ լինել։ Անկախ սեռից։ Նույնիսկ սեռը անտեսելով։

Իսկ տղաները ընկերություն են անում որպես կանոն տղաների հետ, որովհետեւ նրանք մշակութային մոտիկություն են զգում։ Աղջիկների հետ մեքենաներից կամ կոնստրուկտորներից չես զրուցի։ Բայց մենք գիտենք, որ դա մշակութային տարբերություն է։

Այնպես որ, առողջ աղջիկները, ովքեր շատ փոքր մաս են կազմում մեր հասարակության, ով իրենց մարդ է դասում ոչ թե սեռական էակ սերունդ ստանալու համար, ով իրենց սիրում է, բնականաբար, կարող են դառնալ տղաների համար լավ ընկերներ։ Ու եթե մենք պատկերացնենք բավականին զարգացած հասարակություն, մենք կտեսնենք, որ տղաներն ու աղջիկները այնքան էլ տարբեր չեն։ Բայց մենք նաեւ կտեսնենք, որ «ռոմանտիկ» հարաբերություններ գոյություն չունեն։ Որովհետեւ առողջ մարդիկ չեն ձգտում հարաբերություններին։

Կարելի է ունենալ մի երկու կամ երեք մտերիմ ընկեր։

Բայց չի կարելի ունենալ երկու կամ երեք սեքսուալ պարտնյոր։ Այսինքն մեր հասարակությունում դա ընդունված չէ։

Ու այստեղ պարզ է դառնում որ լրիվ առողջ է այն հասարակությունը որտեղ օրինակ չկա մոնոգամիա։ Եւ շատ ավելի առողջ է այն հասարակությունը, որտեղ առհասարակ սեքսուալությունը բանի տեղ չի դրվում։

Իսկ տեսակի շարունակությունը լուծվում է որեւե այլ կերպ։ Դա առանձին հարց է։

Ու կան մարդիկ, ով միմյանց հետ մտերիմ են, ու լավ ընկերներ են։ Ու պարտադիր չէ որ իրենք լինեն զույգ։ Իսկ սեռը առհասարակ նշանակություն չունի։

Ի դեպ, մեր մոտ ոչ միայն հարաբերությունն է հաստատվում որպես կանոն ոչ առողջ պատճառներով, այլ եւ երեխաներն են ծնվում ոչ առողջ պատճառներով

Որ ազգանունը շարունակվի, որովհետեւ տատիկներն են պահանջում, որովհետեւ ինչ որ մեկին պետք է ունեցվածքը թողնել, ու վերջապես որ երեխաները ծերության ժամանակ հոգ տանեն ինը որպես կանոն բնականաբար չի պատահում, ու որի հույս դնելը լրիվ հիմարություն է։

Այնպես որ, հանգստացեք, մարդիկ։

Զույգ, միակը, ամենամտերիմը, դրանք սուտ գաղափարներ են։

Ինչքան շուտ ազատվեք այդ պատրանքներից, ներեցեք այս վեհ բառի համար, այնքան ավելի լավ ու հանգիստ կապրեք։

ու տենց