աաա՜ հայկական ֆուտուրիզմ՝

մազեր երկար չորս գոյնով կը վառեն միկրոչիպով երկար հագնիլ չեն ուզել երբ առջացան հիփիներ

https://www.youtube.com/watch?v=JWrxoHLxjIE

շապիկի վրայ էլ գրած է՝ «երգիչ արա»։ որ պարզ լինի որ նա երգիչ է։ (:

#արա_քեքեջեան #լսելիք #երգիչ #երգիչ_արա #միկրոչիպ #ֆուտուրիսզմ #աաա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երկու պատմություն խորհրդային ՏՏ֊ի մասին։

  1. Վերջերս բրիտանական «Ռեգիստրը» տպել էր մի պատմություն այն մասին, ինչպես միամիտ ամերիկացի լրտեսները սովետական չիպեր էին տարել արեւմուտք, որ «ռեվերս ինժեներինգ» անեն, տեսնեն ինչ է մեջը։ Եվ հայտնաբերեցին որ այդ միկրոսխեմաները տպված էին Միացյալ Նահանգներից գողացած արտադրական կաղապարներից, որոնք կիրառվում են չիպերը տպելու ժամանակ, ու այդ սովետական չիպերի մեջ նույնիսկ ամերիկյան ընկերության լոգոն կար՝ սովետում կաղապարները չէին էլ փոխել արտադրությունից առաջ։

  2. Ասում են, որ երբ վերջերս «Ինթել»֊ի հիմնադիրն եկել էր Հայաստան նախագահի մրցանակ ստանալու, ու մերոնք իրեն պատմում էին Հայաստանում նախագծված համակարգիչների մասին, նա կտրեց՝ «գիտեմ, գիտեմ, ձեր բոլոր նախագծերն իմ սեղանին եղել են»։ Ես դա հասկանում եմ այսպես՝ «գլուխ գովալու կարիք չկա, լավ էլ գիտեմ ինչ էիք անում՝ մեր նախագծերի անհաջող պատճեններ էիք արտադրում»։

#սովետ #տտ #համակարգիչ #տեխնիկա #տեխնոլոգիա #ինթել #միկրոչիպ #կաղապար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)