«հին երեւան համար մէկ» ինստագրամ հոսքը հրապարակել ա էս նկարը, նշելով որ 1974 թուի ա, ու արուած ա «լաստոչկա» (հայերէն՝ ծիծեռնակ) միջազգային երիտասարդական ճամբարում, որը գտնւում էր նորքի երրորդ փողոցում։
նկարի բնօրինակը չգտայ, աւաղ, թէ չէ կը տեղադրէի առանց ինստա հոսքի անուան էդ տողի։
նորքում գտնուող «լաստոչկայի» մասին ես էլի էի լսել։ ըստ քարտէզի նորքի երրորդ փողոցը կարճ ա, ու էնտեղ մենատներ են։ դժուար թէ եթէ «լաստոչկան» քանդէին, տարածքը բաժանէին տարբեր մենատների մէջ։
նոյն գրառման տակ մէկը մեկնաբանում ա, իբր «հիմա տեղում վիվարոյի շէնք շինութիւններ են», բայց դա էլ լրիւ այլ կողմում ա։
փնտրեցի համացանցում, գտայ 1972 թուի հայաստան ճամփորդութեան մասին էս յուշերը։
նա էլ ա նշում նորքի երրորդ փողոց հասցէն, բայց նորքի ճամբարից նկարներ չունի, փոխարէնը ունի նկարներ՝ սեւանի «լաստոչկայից»։
առհասարակ, շատ կրեատիւ չգտնուեցին։ եթէ փնտրում ես «լաստոչկա», ամբողջ նախկին խսհմ֊ով տարբեր տեղերում կային։ ու հիմա էլ ռդ֊ում կան։
ինչեւէ։ էս մարդը նաեւ որպէս երեւանի նկար անկապ քաղաքի նկար ա դնում, ու գուցէ լաւ չի յիշում, նորքի հասցէն էլ ճշգրիտ չի յիշել։ ու գուցէ ինստագրամի հոսք վարողն էլ ա նոյն գրառումը գտել, ու էնտեղից հասցէն որոշել։
մի քիչ շեղուենք սեւանի լաստոչկայի վրայ։ ասում ա՝ էսպիսի տնակներում էին ապրում՝
էսպիսի տնակներ էլի եմ գտել խսհմ այլ ճամբարներում, օրինակ էստեղ ոնց որ նման են, գուցէ տիպային էին, ինչ֊որ տեղ արտադրում էին ու ուղարկում տարբեր տեղեր հաւաքելու։
ու ահա հեռուից եւ գունաւոր՝
ահ, փաստօրէն էս կախ տուած ծածկով շէնքի մօտ էր։ այդ շէնքը նաեւ էստեղ ա երեւում՝
կախ տուած ծածկերով երեք շէնքերի մասին մի քիչ գրել եմ էստեղ։
բայց նորքի ճամբարից քիչ բան եմ գտել։ գտել եմ էս ռուսերէն մեդիավիքիում (վիքիպեդիայում չէ) որ ճարտարապետը՝ պօղոսեան սերուետն էր։
նաեւ գրուած ա՝
>Международный молодежный лагерь «Ласточка» в районе Старый Норк в Ереване
այսինքն հին նորք։ իմ հասկանալով գամբլինգով զբաղուող ֆիրմայի շէնքը հին նորքում չի, հին նորքը կեղարի կողմերում ա։
ծնուել է 1948 թուին բազարչայ գիւղում։
էջի ներքեւում կայ յղում ճարտարապետների միութեան կայքին, բայց էդ տիրոյթով էսօր ոչ մի բան չկայ։ uaa.am տիրոյթը գրանցուած ա, բայց կայք չկայ։ փոխարէնը կայ այս տարօրինակ կայքը, ուր եթէ փնտրում ես ճարտարապետների միութիւն, բերում ա uaa.am֊ը բայց յղումը տանում ա այլ տեղ։
ինչեւէ, այդ այլ տեղում էլ ես պօղոսեան սերուետի մասին նիւթ չգտայ։ փոխարէնը գտայ հայերէն վիքիպեդիայում։
այնտեղ նշուած չէր որ մահացել ա, բայց տարբեր լրատուամիջոցներ գտայ ուր նշուած էր՝ անցեալ տարուայ յոկտեմբերին։
նաեւ նկարիչ էր, ու իր անունով եօթիւբ հոսքում իր հետ հարցազրոյց կայ։
բայց տարօրինակ ա, որ ըստ վիքիպեդիայի «լաստոչկան» կառուցուել ա 1975֊ին, իսկ մարդիկ նշել են որ էնտեղ եղել են աւելի շուտ։
նորքի հին նկարների մէջ էլ նման շէնք չեմ գտնում։
լաստո չկայ։
#ծիծեռնակ #լաստոչկա #հետազօտութիւն