մտածում եմ, կարելի ա le cercle֊ի պէս սիրուն լայւ սեթեր նկարել, ու ասենք բազումի լեռնանցքում՝ ուր նոյնիսկ արդէն կայ թեքնո ռիթմ հողմագեներատորներից, իսկ եթէ բարձրավոլտ լարերին ես մօտենում՝ այդ ձայնը՝ իսկական անալոգային սինթ ա։ ու այդ ամէնը հիանալի բեքգրաունդ ա անդերգրաունդի համար։ #թեքնո #սեթ #բազում #բազումի_լեռնանցք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուրեմն, հայերէն պէտք ա ասել՝ թեքնո, ոչ թէ տեխնո։ որովհետեւ մեր թեք֊ը դա յունարէն tex֊ն ա, որը նոյն իմաստներն ունի՝ http://nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&query=%D5%A9%D5%A5%D6%84։ իհարկէ, արդէն տեխնոլոգիան ասում ենք խ֊ով, զի ռուսերէնից ենք վերցրել, բայց թեքնո֊ն գոնէ կարող ենք ասել թեքնո։ ես թեքնոլոգիաներն էլ եմ ք֊ով ասում, չնայած։ #թեքնո #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

քրոսփոստ լսելիքից։

ես չէի գրում, քանի որ ուզում էի փորձել լինել հնարաւորինս չէզոք, պարզապէս յղումներ տալ, եւ դրանով նուազեցնել իմ ներկայութիւնը եւ անձը։

իսկ հիմա փորձ կանեմ գրելու։ միւս կողմից, ես չեմ կարող յաճախ համ գրել համ փոստել, ու եթէ փորձեմ միայն գրելով փոստել, ապա շատ քիչ եմ կիսուելու։

ինչեւէ, սկսենք բորիս բրէյչայից։ նա իր երաժշտութիւնը բնութագրում ա որպէս «հայ֊թեք մինիմալ»՝ անուանում, որն ինքն ա հնարել։ բացատրում ա, որ այդպիսի հնչողութիւն, որը նա ստանում ա իրեն յատուկ էլեմենտների միքսով դեռ չի եղել։ սեթեր անելիս սովորաբար դիմակ ա հագնում, երբ հնարաւոր ա՝ շատ շոգ չի, կամ մենակ չի նուագում։

բորիսը էն քլու֊ի ու դենից բուլի հետ միասին հիմնել են լէյբլ՝ fckng serious՝ եւ իրենց կայքն ա՝ fckng-serious.de

ասում ա, որ իրան ահաւոր հետաքրքրում էր, ինչպէս ա ստեղծւում երաժշտութիւնը, ու այդ էր իրան դրդել սկսել պրոդիւսեր լինել։ որ աւելի ա սիրում անց կացնել ժամանակ ստուդիայում, քան սեթեր անել։

բորիս բրէյչան, ինձ թւում ա, լաւ մուտք ա թեքնո աշխարհ, ու իր գործերը թեքնոյի ցայտուն օրինակներ են՝ գործարանային ձայներով, մեքենաների փշշոցներով, խորը բիթերով։

դէ վայլէք, ես այս գործը շատ եմ սիրում՝ https://www.youtube.com/watch?v=K0o7cGFxjnM

#թեքնո #երաժշտութիւն #բորիս_բրէյչա #լսելիք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)