«Ասում էր, որ պետք են անպայման խնդիրներ դնեն` Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»,- ասաց պատգամավորը։
Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ ինքը հակադարձել է, թե ինչն է խանգարում, որպեսզի աշխատանքային փաստաթղթերն ու պայմանագրերը թարգմանվեն ազգային լեզուներով, որպեսզի Եվրասիական տնտեսական գոտու անդամ երկրների լեզուները պահպանվեն, ինչպես որ Եվրամիությունում է արվում: Այս հարցը, ըստ Պողոսյանի, զայրացրել է ռուս պատգամավորներին:
http://www.azatutyun.am/content/article/25172034.html
#մաքսային֊միություն #ռուսաստան #էքսպանսիա #եւրասիական֊միություն #հայերեն #ռուսերեն #ազատություն