— էս սեֆիլեանը, կարծես, համ լեւոնի ժամանակ ա նստել, համ ռոբերտի, համ սերժի, դեռ մենակ նիկոլի ժամանակ չի նստել, բայց ամէնն առջեւում ա։
#զրոյց
— էս սեֆիլեանը, կարծես, համ լեւոնի ժամանակ ա նստել, համ ռոբերտի, համ սերժի, դեռ մենակ նիկոլի ժամանակ չի նստել, բայց ամէնն առջեւում ա։
#զրոյց
— աշխարհը շատ բարդ ու դժուար կանխատեսելի համակարգ ա։ էն ձեր կոդը, որ մի տեղ դզում ես, մի տաս տեղ սկսում ա պայթել, շատ աւելի պարզ ա քան աշխարհը։ հիմա սա ձեռք տաս՝ մեղաւոր ես, ձեռք չտաս՝ էլի մեղաւոր ես։ #աշխարհ #քաղաքականութիւն
— նա հրեայ ա, ու կարծես իսրայէլի հրեայ ա։ — ի՞նչ տարբերութիւն կայ որ։ — դէ, նրանք ով իսրայէլում են, իրենց կարող են կրակել եւ կպնել, ու դա ազդում ա իրենց տեսակէտների վրայ։ իսկ նրանք ով ամերիկայում են, երբ պաղեստինցիները կրակեն, իրենց չեն կպնի, ու նրանք այլ տեսակէտներ ունեն։ #զրոյց
յիշո՞ւմ էք, սնէյփն ասում էր, թէ նա միակն էր, ով հարի փոթերին ոչ յատուկ վերաբերմունք ա ցուցաբերել։ չի համարել նրան յատուկ, լիազօրուած, չի ապահովել իր համար ջերմոցային պայմաններ։
սա նոյն աջական փաստարկն ա այն մասին, որ «ռեւերս դիսկրիմինացիան» կարող ա վնասներ բերել հէնց այդ, նախկինում դիսկրիմինացուող խմբերին։ #քաղաքականութիւն #սնէյփ #փոթեր #դիսկրիմինացիա #արդարութիւն
եկէք ձեւակերպեմ մեր խնդիրները։ մենք չունենք քաղաքացիական հասարակութիւն։ ու դա ասելով ես նկատի ունեմ, որ մենք չունենք բաւական մարդ, ով հասկանում ա, որն ա պետութեան գործառոյթը, ու որը չի։ սա երեւում ա նիկոլին տրուած հարցերից։
մենք չունենք ձեւաւորուած քաղաքական դաշտ։ բնական ա, այն մաքրւում էր, ու հիմա նոր պէտք ա սկսի ձեւաւորուել։
մենք, կոպիտ ասած, ունենք «լաւ դիկտատոր» «վատ դիկտատորի» փոխարէն, ու դեռ չի փոխուել համակարգը, ու դեռ չեն փոխուել մարդիկ՝ մենք դեռ չունենք ժողովրդավարութիւն։
զի ժողովրդավարութիւնը նաեւ ենթադրում ա ժողովուրդ ով պատրաստ ա պատասխանատւութիւն վերցնել իր վրայ, ոչ թէ աղօթել ու վստահել ընկեր փաշինեանին։
ես այսօր, բնական ա, այլընտրանք չունենալով, ու ահաւոր վախենալով ասենք՝ հակայեղափոխութիւնից (((:, աջակցում եմ, ընդհանուր առմամբ էս իշխանութեանը։
բայց օրհնեալ են նրանք, ով կասկածով ա վերաբերւում եւ այս իշխանութեանը, օրհնեալ են նրանք, ով կասկածով ա վերաբերւում «դու մեզ հետ համամիտ չես, ապա դու մեր դէմ ես» տիպի օրակարգին, օրհնեալ են նրանք, ով զգօն են, զի ամէն իշխանութիւնը պէտք ա զգայ իր ժողովրդի հայեացքները, եւ ոչ թէ հակառակը՝ ժողովուրդը զգայ իր իշխանութեան հայեացքը։
ինչեւէ, ու տէնց։ #քաղաքականութիւն