https://tristanperich.bandcamp.com/album/1-bit-symphony
կուզէի էս սարքից ունենալ, ու մի քանի հատ էլ նուիրել։
#լսելիք
https://tristanperich.bandcamp.com/album/1-bit-symphony
կուզէի էս սարքից ունենալ, ու մի քանի հատ էլ նուիրել։
#լսելիք
https://www.youtube.com/watch?v=dQ21vxhXx94
#դերլուգեան #ռուսերէն #ժողովրդավարութիւն
գտայ բլեյանի բլոգը՝ https://ashotbleyan.am/archives/81250
հետեւեցի տոմարով։
հաւէս ա երբ մարդը բլոգ ունի։
ի դէպ, եթէ ակնյայտ չի, ասեմ որ տոմարը բառախաղ ա։ համ հայերէն/պարսկերէն բառն ա, ու պարսկերէնում էսօր էլ ա scroll նշանակում, համ atomar ա։ զի atom հոսքեր։
ուզում էինք՝ all eyes on me, ստացանք one eye on all։
#վերահսկողութիւն #համացանց
էսպիսի պատմութիւն յիշեցի, ընկերներիցս մէկը խնդրել էր հանդիպեմ իր ընկերոջ հետ՝ մի աղջիկ էր, որ գտել էր մօր հին զենիթը։ ուզում էր հարցնել՝ արդեօք աշխատում ա ու ոնց են նկարում, եւ այլն։
ես վերցրի ժապաւէնի կոճ, գնացի տեսայ իրանց։ ստուգեցի խցիկը՝ աշխատում էր։ բացատրեցի ոնց օգտագործել։ տեղակայեցինք իրան լուսաչափ յաւելուած։ ցոյց տուեցի ինչպէս տեղադրել ժապաւէնը։
յետոյ էդպէս ստացուեց որ որոշ ժամանակ անց՝ գուցէ մի ամիս, ես միրզոյեան գրադարանում էի։
ու էդ աղջիկը, որ էդ պահին նկարել էր ընդամէնը մէկ, կամ գուցէ սխալ եմ յիշում՝ երկու, բայց հաստատ ոչ երեք ժապաւէն՝ էդ աղջիկը ասում էր կարէն միրզոյեանին որ ուզում ա անհատական ցուցահանդէս անել։
էնպէս էի զարմացել։
կարէնը դէ ցրում էր, ասաց՝ բայց էդպէս հեշտ չի, պէտք ա համադրող, պէտք ա տեսքտ, պէտք ա գաղափար լինի ինչի մասին ա ցուցահանդէսը՝ ու էդ աղջիկը տէնց համարձակ ասեց՝ ես կը գրեմ, հա, ես կը դնեմ գաղափար։
ու տէնց։
հայկական թաղամասը սլաւուտիչում։
https://www.youtube.com/watch?v=RSPbhDgkGiM
https://www.youtube.com/watch?v=IkgEfOdph6c
en.wikipedia.org/wiki/Slavutych
https://tarkhanyancenter.am/the-final-years-of-arthur-tarkhanyan-late-projects-and-legacy/
https://discover.ua/ru/locations/stela-orel
ճարտարապետներ՝ Ա․ Թարխանեան, Լ․ Խաչատրեան, Ս․ Լազարեան, Լ․ Սարգսեան եւ այլոք։
քանդակագործ՝ Ա․Շահինեան։
էդպէս ստացուեց որ հիւանդանոցների հետ առնչուեցի կարճ ժամանակով, ոչ իմ առողջութեան հետ կապուած։
պիտի ասեմ՝ հիացած եմ։
մարդկանց մէջ խորը հաւատ ա ներշնչում։
էդքան լաւ եւ խելացի եւ պրոֆեսիոնալ եւ կամեցող մարդկանց եմ տեսել։
ամէն պաշտօնում։ սանիտարներից մինչեւ բժիշկներ։
մենեջմենթը լաւն էր։ որոշումները իմաստալից էին լրիւ։ ոչ մէկ չէր ձգձգում՝ ինչ ասւում էր՝ արագ արւում էր։
համակարգ կար եւ աշխատում էր, կանոններին հետեւում էին։
ես մտածում էի կընկնեմ սովետական մունաթի եւ անտարբերութեան աշխարհ։
իսկ պարզուեց՝ ամէն րոպէ հիանում էի մարդկանց վարքով եւ հմտութիւններով եւ ինտելեկտով։
յիշեցի, որ ընկերս ասել էր՝ ես ուզում եմ տալ փող ոչ թէ մեքենայ սարքողներին, այլ բժիշկներին։
իսկ ինչի՞ էդպէս չի իմ շուրջը։ չգիտեմ, գուցէ տոքսիկ տտ համայնքների մէջ եմ, ուր շատերը ինքնահաստատուելու կարիք ունեն։ գուցէ շատ ա երեւում տգեղը, իսկ սիրունը՝ շատ իրան ցոյց չի տալիս։ գուցէ վատ իրենց պահող փոքրամասնութիւնը փողոցներում էնքան ա փչացնում կեանքը որ քաղաքը սկսում են ատել բոլորը, եւ իրենք ամենաշատը։
չգիտեմ, գուցէ ախպերագրաւորողներն են շատ սարսափելի։
բայց եւ դուխ ա տալիս երբ լաւ մարդկանց ես տեսնում եւ համոզւում որ կան։ եւ ուզում ես ինքդ չնպաստել էդ տգեղ վիճակին։
նեարդային էք, կամ շտապում էք՝ մի նստէք մեքենայ։ սիգնալ տալու ցանկութիւնը զսպել ա պէտք։ էսօր էլ մէկը պոչիս էր նստել, մի հատ էլ սիգնալ էր տալիս։ ահաւոր ջղայնացել էի, ուզում էի կանգնել, եւ կոնֆլիկտի գնալ։ ամն֊ում իրան ահաւոր տուգանելու էին պոչին նստելու համար։ եւ մի հատ էլ վրայից սիգնալի։
բայց հիմա յիշեցնում եմ ինձ որ լրիւ այլը կայ, ու գուցէ սա երեւացող փոքրամասնութիւն ա։ պարզապէս փողոցն ա մերկացնում էդ տգեղութիւնը։
ու չգիտեմ ոնց բացատրել ինչ սիրուն ա համեստութիւնը ու քո գործն անելը։
մէկ էլ հա, շատ են բողոքում մարդիկ։ աշխարհը փոխուել ա, աշխատում են ռոբոտները, թեթեւ ճիպոտին եւ քնքուշ պրոջեքտ մենեջմենթին չեն դիմանում։ պարտականութիւններին։ գուցէ լաւ ա, գուցէ ազդի աշխատաշուկայի վրայ դրական։ բայց եւ ուզում եմ ասել՝ մեծ մարդու կեանքը էդ ա։ պարտականութիւններ եւ աշխատանք։ ի՞նչ այլ բան էր կարելի ակնկալել։
թուիթերում մասկին մեկնաբանելով մասկի կողքի մարդը չես դառնայ։ թուիթերում պէտք ա չլինել զուտ։ եւ չնպաստել դրան եւ մասկի հարստութեանը։ cory doctorow֊ը գրում ա որ ծրագրաւորողերին թւում ա որ իրանք ժամանակաւոր չմիլիարդատէր են։ էս պահին ա որ աշխատում են, բայց էսա դառնալու են միլիարդատէր։ եւ կարեկցանքով են վերաբերւում միլիարդատէրներին, ոչ թէ իրենց կողքի եւ դասակարգի մարդկանց։ ուր մնաց իրենցից ցածր սոցիալական դիրքի։
ինչեւէ։