2026-07-24-32198999

սեւանի ծովագիւղի սուպերմարկետում յայտնուել են ուտելիքներ, որ նշուած են որպէս «վեգան» ու որպէս «գլիւտէն ֆրի» — էդ երկուսն էլ գրուած ա ռուսերէն։

զի իրանցից նման բան ուզել են միայն արտասահմանցիները, իսկ մեր արտասահմանցիները որպէս կանոն ռուսներ են։

տեղացիները որպէս կանոն չափազանց աղքատ են գաղափարական (մասնաւորապէս վեգան) լինելու համար, եւ բաւական աղքատ են, որ իմանան, ինչի ա իրանց «փորը ցաւում» ուտելուց յետոյ։ զի բժշկի չեն գնայ։

նրանք որ վեգան են, կամ գիտեն որ իրանց գլիւտէն պէտք չի՝ լուռ չեն առնում էն ինչ չեն ուզում կամ չեն կարող ուտել։

զի «զգում են սենեակը»։ ինչի՞ համար ասես մարդկանց անծանօթ բառեր։ որ իրանք մի հատ էլ վատ զգան իրանց, որ չգիտեն։ տեղացին փոխարէնը կը հարցնի՝ իսկ սրա մէջ ալուր չկայ, չէ՞։ որ գլիւտէն կամ սնձան բառը չօգտագործի։

ի դէպ, էսօր երեւանում, մի տեղում ուր շատ կան աշխատող ռուսներ, ռուսերէն խօսելով պատուիրում էի։ ու հարցրի՝ հաստա՞տ էս բանի մէջ գլիւտէն չկայ։ կարող ա ինչ֊որ սոուսի մէջ կայ, օրինակ կը ճշտէ՞ք սոյայի սոուս չկա՞յ։

էս աղջիկը գնաց խոհանոց, սկսեցին իրա վրայ տժժալ։ զի աղցան էր, ասացին՝ վարունգի մէջ գլիւտէն կա՞յ։ եկաւ, հեռախօսը բացեց, ասեց էսա տեսնեմ, կայ թէ չէ։ լուրջ ընդունեց։

մեղք էր։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)