ասում ա՝
— էդ անմարդկային մեխանիկական համակարգը, քեզ ոնց որ մսաղացով անց կացնեն, յետոյ էդ աղացածից նոր մարդ հաւաքեն։
— զոմբինե՞ր։
— հահա։
— հա փաստօրէն զոմբի ապոկալիպսիսն արդէն եղել ա։
#զոմբի #զրոյց
ասում ա՝
— էդ անմարդկային մեխանիկական համակարգը, քեզ ոնց որ մսաղացով անց կացնեն, յետոյ էդ աղացածից նոր մարդ հաւաքեն։
— զոմբինե՞ր։
— հահա։
— հա փաստօրէն զոմբի ապոկալիպսիսն արդէն եղել ա։
#զոմբի #զրոյց
https://youtu.be/oBt9IdGHpVc #բոհեմնոց
միակ քիւթ ծրագիրը, որ ես սիրում եմ, psi֊ն ա։ բայց չեմ օգտագործում, զի հաւէս չկայ քիւթ ունենալու ու կազմարկելու։
սլոգանների մասին կը գրեմ։
պարզապէս հէնց սկսում եմ գրել, քայլի մասին եմ գրում, լուսաւորի, հասնում եմ հհկ֊ին, զզուելս գալիս ա, թողնում եմ, ջնջում եմ ամէնը, ու չեմ գրում։
էդուարդն էլ նախընտրական պաստառների վրայ ա։ ինչ խօսք, վարչապետի անձնակազմով զբաղուելը ահաւոր ռուտինա պէտք ա որ լինի, իսկ պատգամաւորն աւելի ստեղծագործական զբաղմունք ա։
ես նէնց եմ սիրում երբ իրականութիւնը, մարդիկ, իրենք իրենց ներկայացնում են այնպիսի գրոտեսկ ձեւերով, որ սցենար գրող պրոֆեսինոալները չէին կարողանայ յօրինել։ ու նէնց չի որ այդ իրականութիւնը սրտովս ա, պարզապէս դա այնքան սիրուն ա ու իսկական արուեստ ա։ #արուեստ
իրականում, ես չեմ ուզում «պրոպագանդել» ժապաւէնը։
այն ի վերջոյ իմ համար ա աշխատում։
աւելին, ես հասկանում եմ, որ ժապաւէնի գալիս են էն մարդիկ, ով փնտրում ա, ինչպէս այլ ձեւ նկարներ անել, ինչ֊որ այլ մօտեցում։ ու ոմանք գտնում են նոր ոսպնեակ, ոմանք գտնում են նոր ֆիլտր, ոմանք առնում են վսկո֊ի փրիսետները կամ կոսենկոյի դեգրադրը (ու ես էլ կառնէի, շատ ողջունելի ա, այդ փնտրելը), իսկ ոմանք փորձում են ժապաւէնը։
ու այսօր մենք կարող ենք տեսնել ովքեր են փնտրող, ու ինչպէս են փնտրում։
իսկ եթէ ժապաւէնը լինէր մէյնսթրիմ, ինչպէս այն էր տարիներ, չէինք կարողանայ այդ յատկանիշով տեսնել թէ ով ով ա։
ու եւս մի անգամ, ես սիրում եմ թուանշային ֆոտո, ու ես սիրում եմ հեռախօսային ֆոտոներ, ու նոյնիսկ սիրում եմ թուային աղմուկ։
(այն էլ գուցէ ֆոտոյի տեքնոն ա, այդ աղմուկը։ չնայած տեքնոն պարտադիր չի լինի թուանշային, ու նոյնիսկ երբ սկսւում էր, տեքնոլոգիաները անալոգային էին, սինթեզատորներն էին անալոային, եւ գործարանների կառավարումը երեւի դեռ հիմնականում թուային չէր։ բայց տեքնոլոգիաներ էին չէ՞։) #ֆոտո