պասկալը 16֊րդ տեղից բարձրացաւ 11֊երրորդ, մի տարում։
https://www.tiobe.com/tiobe-index/
#պասկալ #ծրագրաւորում
պասկալը 16֊րդ տեղից բարձրացաւ 11֊երրորդ, մի տարում։
https://www.tiobe.com/tiobe-index/
#պասկալ #ծրագրաւորում
#էկրանահան #instax #ֆոտո
https://www.youtube.com/watch?v=KW75txs13SM
#պետերսոն #հարրի_փոթեր #մարդիկ
աղբիւր #ֆոտո
— ի՞նչ ես անելու տօներին։ ու նոր տարուայ գիշերը։ — ոչ մի բան։ ես սիրում եմ, որ ինձ հանգիստ թողնեն, հազիւ հանգստեան օրեր են։ — ես էլ գնալու եմ գիւմրի, ծնողներիս մօտ։ — հա, ես առաւել եւս էդ օրերին խուսափում եմ իրենց մօտ մտնել։ — իսկ ես մենակ էդ օրերին եմ իրենց տեսնում։
#զրոյց
նախորդի հետքերով, անկապ
մի աղջիկ կար, ինձնով համ հետաքրքրուած էր, համ էլ ինձնից շատ նեղացած։ ու տէնց, հա քթիս տալիս էր։ ու ես ջոկում էի, ինչքան ա իրան պէտք, որ ես հա առաջարկեմ որեւէ բան, ու նա ծիծաղի, ու ասի՝ չէ, կներես։ ու ես նաեւ ջոկում էի, որ այն, որ նա էդքան նեղուած ա, նաեւ այն մասին ա, որ ես իր համար նշանակութիւն ունեմ։ ու ես ասացի՝ դու չե՞ս հասկանում, որ ինձ պէտք ա պահանջուած լինել։ ես սա անում եմ, որովհետեւ կռահում եմ, որ պէտք եմ։ բայց եթէ պէտք չեմ, խոնարհուեմ ու կորեմ։ ես ի՞նչ գործ ունեմ։ ու տէնց, նա ասաւ՝ հա, դու պէտք ա գնահատես, որ տէնց տշում եմ, այո։ ու էլի տշում էր։
ու նա ասում էր՝ ես տէնց երազում էի քեզ հետ գնալ, բրեք ին լինել լքուած գործարաններ ու նկարել։
ու ինձ մնացել ա լիքը չհրապարակուած նկար, որ միասին ենք արել։
ու նա տէնց, իսկապէս, իր հետ բրեք ին լինելու աղջիկ էր։ նէնց նիհար էր, որ ամէն ճեղքով անցնում էր, շողքի պէս։ ու տէնց ահաւոր գեղեցիկ, սահուն շարժումներով։
ու իր արձագանքը՝ «գո՛յնը», կամ «հաստատ էսինչի գործն ա», կամ մէկ էլ լսում ես իր ձայնը եսիմորտեղից՝ «աա, տես ինչ եմ գտել», ու շտապում ես տեսնես, ի՞նչ ա գտել։ #աղջիկ