brown is a social construct https://www.youtube.com/watch?v=wh4aWZRtTwU #brown #colour
brown is a social construct https://www.youtube.com/watch?v=wh4aWZRtTwU #brown #colour
#սէյլֆիշ #էկրանահան #քարտէզ
@{ bicycle repairman ; tigrangh@spyurk.am} 2/17/2020, 9:47:44 PM
ջիջի ափփը՝ փլեյ սերվիսի փոխարեն microG-ով աշխատելուց https://microg.org/ https://microg.org/download.html
microG-ին էլ պետք ա, որ սիսթեմը signature spoofing թույլ տա … ստեղ գրած ա թե ոնց անես։ https://github.com/yeoldegrove/sailfish-signature-spoofing-lxc արդյունքում ափփը միանում ա, ու չի բողոքում, որ գուգլ սերվիսները չկան։ #gg #osm
#մազմանեան #քոչար #սեւան #ճարտարապետութիւն #սեւանի_գրողների_տուն #պատմութիւն #ճոտո #մակետ #շէնք #շախմատային_տուն #երեւան
որոշ նկարներն վեկտորիզացրել եմ, ոնց կարողացել եմ, mkbitmap, potrace ծրագրերով։
սարքել եմ դրանցից՝ բիտմաբ պնգ֊ներ՝ inkscape -z -b "rgb(255, 255, 255)" -e ${fn}_1500.png -w 1500 $i տողով։
բոլոր նկարները ցուցահանդէսից են, գիմփով արուած ա հեռանկարի ուղղում։
@{դատարկ մեդուզա; emptiness@spyurk.am}֊ն փչում ա կադրի սկիզբը։ շատ լաւ լուսանկար այստեղից։
#ֆոտո #էկրանահան #առաջին_կադր #ժապաւէն
ֆլիքրը որոշեց ինձ վեց տարուայ ծանուցում ցոյց տալ։
#ֆլիքր #էկրանահան #ծանուցում
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
«օդեսա գործողութիւն» ֆիլմում լաւ երեւում ա մի քանի բան։
— բոլորն էլ կոտրւում են ու համագործակցում ոստիկանների հետ։ ամն ոստիկանութիւնն ունի էդ ներուժը, ու իրական խնդիրներ ա լուծում, ոչ թէ մտնում կոռուպցիոն գործարքների մէջ։ այսինքն՝ մտնում ա գործարքների մէջ, թուլացնում պատիժ — միայն աւելի մեծ խնդիր լուծելու համար։
— կուբացի վիզ կտրողը ակնյայտօրէն չունէր հաբիտուս։ ակնյայտօրէն չէր հասկանում, որ փող ունենալը քիչ ա, պիտի կարողանաս վայելել քո ձեռք բերած մեքենան այնպէս որ ոչ մաֆիան ոչ պետութիւնը պոչիդ նստած չլինի։ ի տարբերութիւն նրան, մեքենայ վաճառող լատինոսն ու տարզանը դա լաւ հասկանում էին, զգում էին։
#հաբիտուս #ամն #օդեսա
յ․ գ․ խորհուրդ եմ տալիս դիտել։
թիզ անելու համար այս հատուածը պատմեմ՝ — ու ես զանգեցի պիծերի իմ հին ծանօթին, հարցրի, իսկ ձե՞ւա ա առնել սուզանաւ։ երկու օր անց նա ինձ հետ զանգեց, ու ասաց՝ դուք ուզում էք սուզանաւ հրթիռներո՞վ թէ՞ առանց հրթիռների
#կինո #հետազօտութիւն #օրէնք