ասում են,
եթէ ուզում ես քեզ սիրեն,
պէտք է նախ ինքդ քեզ սիրես։
մտածում եմ,
եթէ ուզում ես քեզ ներեն,
պէտք է նախ ինքդ քեզ ներես։
ու տենց
ասում են,
եթէ ուզում ես քեզ սիրեն,
պէտք է նախ ինքդ քեզ սիրես։
մտածում եմ,
եթէ ուզում ես քեզ ներեն,
պէտք է նախ ինքդ քեզ ներես։
ու տենց
ասում են, թողնելն աւելի բարդ է, քան թողնուած լինելը։
ինձ թւում է,
դաւաճանած ապրելն
աւելի բարդ է
քան երբ քեզ դաւաճանել են։
ու տենց
ուրեմն, մէկը գնում է գործուղման նահանգներ, այնտեղ այնպէս է ստացւում, որ թռիչքը հետաձգւում է, իրեն աւիաընկերութիւնը ապահովում է մի փաթեթով՝առաջին անհրաժեշտութեան իրերով, ասենք՝ ատամի խոզանակ, մածուկ։
յետոյ հասնում է, աշխատում է, վերադառնում է երեւան, ու բողոքում է, որ մազերը թափւում են, թրաշն էլ է թափւում, ու բոլորը տեսնում են, որ մոռուքի վրայ բաց տեղեր կան։
յետոյ պարզւում է, որ նա այդ աւիաընկերութեան տուած փաթեթի միջի, ինչպէս իրեն թւում էր, շամպունն է օգտագործում, որն իրականում սպիտակացուցիչ էր։
դրա վրայ գրուած էր՝ «բլիչ», այսինքն՝ «ժաւելի» պէս բան էր։
ահա
եւ այդպէս
ասում է՝
— էս կդվինի ռեսուրսները ով ուզում փոխում էր, իր վարկածն էր տարածում, զանգեցի Ռաֆիկին, ասացի ո՞րտեղից է կարելի հենց իսկական կդվինի տարբերակը քաշել, նա էլ ասաց՝ սպասի կոմպիլյացիա անեմ ուղարկեմ։
եւ այդպէս
#hotfix #clock
today Putin’s propaganda makes parallels between Attila and him, by saying that development did not save Rome from Attila’s army, so “it’s okay that Russia is weak economically, because they have nuclear power and strong army”, and by encouraging Russian citizens in such a dirty way, and by continuing to increase hatred toward Western Civilization as a whole.
Today is also the day when first German drone delivery service started to work. http://www.foxnews.com/tech/2014/09/24/dhl-begins-germany-1st-drone-delivery-service-in-project-serving-north-sea/

Meanwhile we remember Attila as a kinda terrorist leader.
էն որ փորձում ես կարդալ, բայց կողքից խօսում են, խօսում են, ու դու չես կարողանում կենտրոնանալ, կրկին ու կրկին անցնում ես այդ երկու տողով որ հասկանաս՝ այ այդպէս եմ հիմա ինձ զգում համացանցում։ ուզում եմ կենտրոնանալ, ինքս ինձ կարդալ, իսկ կողքից խօսում են, ու ապա ես էլ եմ խօսում, ու այլեւս չեմ կարդում, չեմ հասկանում։
բայց հիմա ուզում եմ ինձ կարդալ։ գնալ այնպիսի տեղ, ուր կողքից չեն խօսում։ ահա։
#ուտենց