ասում է՝
— նա մինչեւ չաշխատեց, նա իրեն չէր սիրում, ու ուրիշներին էր մեղադրում այդ համար։
անծանօթների խօսակցութիւնից։
ասում է՝
— նա մինչեւ չաշխատեց, նա իրեն չէր սիրում, ու ուրիշներին էր մեղադրում այդ համար։
անծանօթների խօսակցութիւնից։
իսկ նա, ում ստել են, նա ում ցաւացրել են,
նա երբեք այլեւս նոյնը չի լինի։
էդ սառցէ կտորը,
միշտ մէջդ է լինելու,
դու կձգուես տաքութեանը,
կսեղմուես վառարանին,
կընդունես տաք լոգանք,
կխմես ոգելից խմիչք,
կպառկես տաք ծանր մարմնի տակ,
կսիրես նոր ու նոր մարդկանց,
բայց սառցէ կտորը խորն է,
ու չի հալուելու,
արտաքին ջերմութեան
ազդեցութեամբ,
որովհետեւ քոնն է,
անձնականը։
թէ՞ դու իրան պահում ես,
որպէս յիշատակ,
ու չես ուզում հալացնել։
ու տենց
դու չես տարբերում,
քանի որ զգայուն ես,
ու սլաքը զաշկալ է
ամէն ցնցումից
մետրոն է անցել,
թէ երկրաշարժ է լինում։
ու տենց
դու վախեցար վիշապի կրակից,
ու սպանեցիր նրան,
յետոյ մտածում էիր, որ յաղթել ես,
ու քեզ լաւ է,
իսկ իրականում,
դու վիշապին չէիր հասկացել,
ու նա վտանգաւոր վիշապներից չէր,
բարի էր եւ ընկերական,
իսկ հիմա դու ընկերութիւն ես անում
կովի հետ,
կովի մէջ ոչ մի վատ բան չկայ,
վատը չէ,
բայց առեղծուածային չէ,
ինչպէս եւ դու չես իր համար,
ինչպէս վիշապի համար էիր՝ հեքիաթային։
իսկ վիշապները, այն էլ բարի,
քիչ են մնացել,
քանի որ իրենց
ոչ ոք չի հասկանում,
ու բոլորը ցաւացնում են,
գուցէ եւ այդ պատճառով,
իրենք այլ կերպ են
արտայայտում զգացմունքները։
ու վիշապին սպանելիս,
դու երբեք չես յաղթում,
դու պարտւում ես։
ինչի եմ ես սիրում Կիզիին
քանի որ նա շատ լաւ է ցոյց տուել
ինչպէս մարդուն համոզել
որ նա վատն է։
ու տենց
ժամանակն անցնում է։
եթէ գնդակը քո մօտ է,
եթէ դու ունես յաղթաթուղթ, (կոզիրնայա կառտա)
քանի որ քո հանդէպ վատ են վարուել,
դու կարող ես այն օգտագործել։
ու դու անյաղթելի ես։
այն ամէն ինչ ծածկում է։
դու կառաջացնես մեղքի զգացողութիւն,
ու ամենաինքնավստահ մարդն իսկ
կդառնայ խեղճ, եւ ներողութիւն, ողորմութիւն կաղաչի։
բայց դու ծախսում ես քո խաղաթուղթը։
ու այլեւս չունես այն։
քանի որ ժամանակն անցնում է,
իսկ ռեսուրսները սպառւում են,
անհնար է նոյն յաղթաթուղթն,
մի քանի անգամ օգտագործել։
անհնար է նոյն մարդուն
միշտ նուաստացնել
նոյն պատճառով։
ու տենց
սիրում եմ հանդիպել
իմ նախկին աղջիկներին
եւ իրենց տղաներին
ինքնագնահատականս բարձրացնում է
ու տենց