լաւ անցա՞ւ թաղումը։
#թաղում #էմփաթիա
լաւ անցա՞ւ թաղումը։
#թաղում #էմփաթիա
ու լաւը լինելու համար էլ չեն սիրում։ վատերին էլ են սիրում։
երեկ մէկը գրել էր՝ մեր ֆեյսբուքը տարբերւում է (կանադականից)։ այո, մենք պոետների ազգ ենք, բոլորս պոետ ենք, բոլորս ծաղրածու ենք, արտիստ ենք՝ զուարճացնում ենք, սրամտում։
մենակ չենք հասկանում որ ոչ պոեզիայի, ոչ սերենադների, ոչ էլ ծաղրածու լինելու համար են մարդկանց սիրում։
մէկ է ամէն ձեւ վատ է լինում, կոնտրոլի տակ ես պահում էմոցիաներդ, թէ չէ։
բայց մի բան յստակ է․ օվերանալայզն անկապ է։ ձեւակերպում գտնելն անկապ է։ ինչի ո՞վ է կարողանում ձեւակերպում գտնել։ ո՞վ սխալ չի անում։ բոլորս էլ սխալներ ենք անում, (բոլորս էլ վճարում ենք դրանց համար), բոլորս էլ կատարեալ չենք։ ինչի՞ ես միայն լինեմ կատարեալ։ հասարակ մարդ չե՞մ։
ուզում ես օգնած լինել, իսկ եթէ էմոցիաները չլինէին կհասկանայիր որ միայն աւելի վատ ես անելու։ չեմ կարողանում կանոններով խաղալ։ որովհետեւ էմոցիաները յաղթում են, ոչ թէ միտքս, դրանք աւելի ուժեղ են։ ու ես չեմ դիմանում, իսկ արդիւնքում բոլորին աւելի վատ է լինում։
ես կարող էի ամէն քո գրած բառի տակ ստորագրել։ եւս մէկ պատճառ գրի չառնելու զգացածս՝ էն ա դու գրում ես, ինչի՞ համար երկու անգամ գրուած լինի։ հիմա որ չկան, ոնց որ իմ զգացածն էլ գրուած չլինի։