#դեպրեսիա #էկրանահան
#դեպրեսիա #էկրանահան
wow max can he really did it!!! utmk
ես նայեցի՛, ես նայեցի՛ դիրք ջենթլիի այս սեզոնի առաջինը։ #ջենթլի
#առանց_մեկնասանութեան
— ներողութիւն, կարո՞ղ ա ձեզ մօտ այֆօնի չարջեր լինի։ — մենք նմա՞ն եմ մարդկանց ով կարող ա այֆօնի չարջեր ունենան։ — կներէք, կներէք։ #զրոյց
— ու առհասարակ ինչ կայ էդ ա, ու դիմադրութիւնն անիմաստ ա։ ու օկ ա։ — լսի դու ո՞նց հասար էս սթէյթի։ — մմմ… յիըրս օֆ պոստ֊բրէյքափ սաֆերինգ։ — ուրիշ ձեւ չկա՞յ։
այս էրեբունի֊երեւանի կարգախօսներից մէկն յայտնում ա որ երեւանը ջերմ քաղաք ա։ չեմ կպնում նրան, որ շատ էժան ու մակերեսային ա տենց նշանաբան յօրինելը, այլ պնդում եմ որ էդ սուտ ա։
այսօր մեքենան տարել էի սիրիահայերիս մօտ։ ու Պօղոսն իմ հետ շատ ջերմ էր։ ու Սաքոն եկաւ, մեքենայից բարեւեց, ու շատ ջերմ էր։ ու բառերն որ իրենք օգտագործում էին, տեսականօրէն նոյն բառերն էին, ու նոյն «ախպեր»֊ն էր, բայց էդ լրիւ այլ «ախպեր» էր։ ու ես ինձ ընդունուած զգացի, ու իրենցից մէկը զգացի, համայնքի, մեքենաների՝ իրենց ակումբի անդամ։
ու ես տենց ջերմութիւն չեմ պատկերացնում երեւանում ոչ միայն վարպետների մօտ, այլ եւ ամէնուր։
ասում են՝ էդ ջերմութիւնը կայ պոլիսում, չնայած այն մեգապոլիս ա։
իսկ այ երեւանում չկայ։ երեւանում ընկերոջս ձայնը փոխւում ա երբ նա խօսում ա վարպետների հետ։ տենց բրուտալ ձայն ա դառնում։ քանի որ իրենք են տենց։ նա էդպէս ա անում որ հասկացուած լինի, որ իրենց պէս լինի։ ու էդ ինձ հաճելի չի։
ու ես էլ չեմ ջերմ, քանի որ ուզեմ թէ չուզեմ՝ էս սովետա֊երեւանեան֊սենեակային մշակոյթ կրող եմ։ ինձ ո՞րտեղից ջերմութիւն։ տենց, ասում եմ՝ երեւանը ջերմ քաղաք չի։
երեւանը՝ շուստրովածի քաղաք ա։ երեւանը՝ շուստրի լինելու քաղաք ա։ երեւանը՝ տոթ, շոգ քաղաք ա։ իսկ շոգը ջերմի չի՝ շոգը՝ էդ երբ օվերփրոթեքշնից ճնշուած ես։ երեւանը շատ շատ քաղաքաշինական խնդիրներ ունի, որոնց պատճառով շատ դժուար ապրելու տեղ ա։ երեւանը ֆբ նորեկի պէս քաղաք ա, ով եկել ա, ու էսօրուայ նկարներ ա գցում, կամ էսօրուայ նկարներում փորձում ա երեւալ ռետրո, որ տպաւորութիւն լինի որ նա պատմութիւն ունի։ երեւանը՝ պատմութիւն չունեցող տեղ ա։ երեւանը՝ կարգին քաղաք ա։
բարի գիշեր։
#էրեբունի-երեւան #երեւան
էն օրը որ վաչագանը սելֆի արեց հետս, լեւոնին ենք տեսել անգլիական սեթեր ման տալուց, ու վաչագանն ասաց, որ երեւանը իր համար շատ կարեւոր ա, որովհետեւ այստեղ ոնց էլ լինի դուրս գայ ծանօթ ա տեսնելու։
նենց չի որ ուրախ չէի լեւոնին ու մանաւանդ սեթերին տեսնել, էդ միշտ հաճելի ա շուն շոյել առանց պարտաւորութիւնների, բայց ես չեմ ուզում էս երեւանը։
ես ուզում եմ փոքր քաղաքում լե կորբուզյէոտ տուն, ասենք էն սարի լանջին, անտառի մօտ։ բնութիւնն ա կարեւորը, մարդիկ ինձ չեն նեղի, չեմ շփուելու։ դիլիջան, շուշի, վանաձոր, ստեփանաւան՝ նման մի բան։ ու նենց գործ որ տեխնիկայիս ծախսերին հերիքի։ ու էդ ա խնդիրը, աշխատանքը, որ կապել ա ինձ երեւանին։
եթէ (թողէք երազեմ, այո), ես ունենայի մի հինգ տարի արձակուրդ, ես վիզ դնելով, տապալուելով, յուսահատ լինելով, բայց կանէի էն գործը, որը մենակ ինձ ա պէտք (հետազօտական նախագիծ էր փաստօրէն լինելու), ու տենց երեւի որոշ չափով բաւարարուած կը լինէի։
ես վախենում եմ կտրուկ արտայայտուել, քանի որ արտայայտածը ինքս ինձ դնում ա փաստի առաջ, ու ես ստիպուած եմ մի բան էդ փաստի հետ անել։ որ սենց եմ զգում, որ սենց չեմ զգում, որ չեմ սիրում։
ես չեմ սիրում՝ ոչ մի մարդու, ու ոչ էլ էս քաղաքը։
ես նոյնիսկ շուն չեմ ուզում, ու հունոտի ձորի բերանի մօտ մենակ կը զբօսնէի ամէն երեկոյ, ահա։
կարօտել եմ էդ քամուն, վրանի գողին։