այսօր նախագծեր են անում, միրզոյեանը դեռ տարիներ առաջ ինձ ասում էր՝ սինգլ ֆոտո համ չես կարող լաւն անել, բարդ ա, համ մի հատի հետ ի՞նչ անես, շարք ա պէտք։ նաեւ ասաց՝ փողոցայինը բարդ ա։
մտածում եմ՝ հա, բարդ ա, հա, իրօք, նախագծեր են անում։ իսկ ինձ հիմա թւում ա, որ ինձ տենց հետաքրքիր չի, կամ ես տենց չեմ կարողանում, նախագծերով մտածել։
արմինը «ոտը քաշեց», մառախուղը եկաւ։ նոր շենգաւիթի նեղ փողոցիկներում, ուր մանեւրելու տեղ չկար գրեթէ, ինձ ուզում էր խփել բրաբուս, իսկ յետոյ մի գազել։ մայթ դուրս եկայ, հազիւ պրծայ բրաբուսից։ երեւանեան լճի կամուրջի վրայ երկու շարք մեքենաներ են կանգնած վթարայինները թարթում՝ կամուրջների վրայ վնեզապնը սառոյց ա լինում, ու պէտք ա զգօն լինել։ մտայ կենտրոն՝ մաքուր, գրեթէ չկայ մառախուղ, բայց նոյնիսկ արշակունեացի վրայ մի մետր էլ տեսանելիութիւն չկայ։ գիշեր ձեզ։ եւ մանեւրելու տեղ։
ասում ա՝
— եթէ ինչ֊որ մէկը ինձ ասում ա շնորհակալութեան տեղ «ապրես», ես ուզում եմ ասել «ֆաք իւ», ո՞վ ես դու որ ինձ մեծահոգի ասես որ ապրեմ։ #զրոյց
սա շատ լաւն ա՝ https://www.lightnote.co #երաժշտութիւն #տեսութիւն
ու իրականում, ինտերնետի խնդիրներն ու հասարակութեան խնդիրները նոյնն են։ ինտերնետում էլ մարդիկ կարող են խօսել, բայց փաստ չի որ լսուած կը լինեն (տես ցանցային չէզոքութիւն) եւ իռլ կարող ես լսուած չլինել։
ասում են՝ եթէ մտածում ես, ինչի՞ ա երաժշտութեան վիճակը տենց վատ, մեղադրիր կլինտոնին։ ամուսնուն։ որովհետեւ օրէնք կար, որը չէր թողնում, որ մի ընկերութիւնը լիքը ռադիո կայաններ եւ մեդիա ունենայ, ու նա այդ օրէնքը հանել ա։ դրանից յետոյ բոլոր նահանգների ռադիոկայանները սկսեցին վերահսկուել մի քանի խոշոր խաղացողի կողմից։ եւ դրանք են որոշում խաղի կանոնները, եւ ի՞նչ երաժշտութիւն պէտք ա հեռարձակուի, եւ որը չէ։ եւ եթէ առաջ զլմ֊ները վերահսկւում էին հարիւրաւոր անկախ խաղացողներով, ապա այսօր մի քանիսի միայն կողմից։
նոյնը անում ա ֆբ֊ն կամ գուգլը ինտերնետում։ ու դա էլ ա կոչւում գլոբալիզացիա։ որովհետեւ մրցակից լինել այս պայմաններում գրեթէ անհնար ա։ պէտք ա քեզ թոյլ տաս փորձեր անել ու տարբերուել, բայց չես կարողանում փորձեր անել, եթէ ասենք էփլ չես, ով ունի նենց ռեսուրսներ որ ասենք քասթոմ սիփիու կը պատուիրի իր համար։ շուկայ մտնելը նոր, թարմ գաղափարով բարդ ա, ու դա բերում ա ինովացիաների պակասի, ստագնացիայի։
իսկ եթէ ֆբ֊ում չկաս, դու չկաս, ու չես լսուի։ կամ չգիտեմ, կալումէ֊ում եթէ չկաս, ապա չկաս։ նոյնն ա։
ընդհանուր առմամբ նորմալ ա, որ իմ ու աշխարհի մէջ ընտրելիս, պէտք ա ընտրել աշխարհը։ այլ հարց ա, ինչի՞ ես չեմ կարող աշխարհի մաս լինել։
դա նախ ենթադրում ա, որ կայ մի աշխարհ։ ու իրօք, հայաստանում ընդհանուր առմամբ կայ մի աշխարհ, որի մասը ես չեմ կարողանում լինել։
ու այստեղ ապա, բնական ա, որ ես պէտք ա ինձ մեղադրէի, որ էդ աշխարհի մասը լինել չեմ կարող, որ աննորմալ եմ։ ու այստեղից էլ վատ լինելը։
բայց դէ չես կարող՝ չես կարող, ինչ կայ դա ա։ զոռով չի։ մարդիկ տարբեր են։ ու պարտադիր չի որ բոլորի համար սոցիալիզացիայի միջավայր լինի, աշխարհ լինի։ չկայ՝ չկայ։ նենց չի որ շատ հաճելի ա, որովհետեւ մարդը սոցիալական կենդանի ա, ու սոցիալանալը իրա համար ամենակարեւոր պահանջներից ա։ ասենք որ օդանաւ չունես, ոչինչ, բայց որ սոցիալիզացիա չունես, էդ լուրջ պատճառ ա քեզ վատ զգալու։
բայց դէ ինչ կայ դա ա, ապա պէտք ա քեզ էդքան էլ լաւ չզգաս։ միւս կողմից կարող ա ունես էն, ինչը քեզ օգնում ա ինքդ քեզ չկեղծել ու չխաղալ նա ով դու չես՝ քո հետաքրքրութիւնները։ եթէ ունես։ բացի նրանից որ հետաքրքրութիւն են, նաեւ սփոփանք են։ իրականում, տանում են։ ես այս գիշեր չորս ժամ եմ քնել, քանի որ կարդում էի նրանից, ինչ հետաքրքիր էր։
ինձ ասում են՝ էդ նրանից ա, որ դու դեբիլ ես ու չգիտես շփուել։ ինձ թւում ա, ինչքա՞ն դեբիլ պէտք ա լինեմ, դէ հա, շատ կուլտուրա չունէի շփման, բայց էս քանի տարուայ մէջ ահագին սովորել եմ, յետոյ տենց մարդիկ եմ տեսնում, որ բնաւ չունեն, ամէն նախադասութիւնը վիճելի իրար հակասող սթէյթմենթների շարք ա, ու կարողանում են չէ՞ շփուել ու հանդուրժուած լինել։ խնդիրը էն չի որ չեմ կարողանում, այդ պատճառով ունեմ հետաքրքրութիւններ, դէ արի ու բացատրի որ հետաքրքրութիւնները առանց դրա էլ կան։
էդ մեր աշխատողներից ա, տենց խօսում ա, թէ դու սաղ օր թուերի մէջ ես, տերմինալներ են բաց, գնա՛ ապրի։ շնորհակալութիւն, եթէ տենց ես ասում, ես պէտք ա ինձ վատ զգամ նրանից որ նորմալ չեմ։ բայց ախր ես նորմալ եմ, ու չեմ ուզում այլեւս մտածել որ չեմ։ (: էդ ոչ օգնում ա, ոչ էլ իրատեսական ա։