2017-12-21-2895445

ընդհանուր առմամբ նորմալ ա, որ իմ ու աշխարհի մէջ ընտրելիս, պէտք ա ընտրել աշխարհը։ այլ հարց ա, ինչի՞ ես չեմ կարող աշխարհի մաս լինել։

դա նախ ենթադրում ա, որ կայ մի աշխարհ։ ու իրօք, հայաստանում ընդհանուր առմամբ կայ մի աշխարհ, որի մասը ես չեմ կարողանում լինել։

ու այստեղ ապա, բնական ա, որ ես պէտք ա ինձ մեղադրէի, որ էդ աշխարհի մասը լինել չեմ կարող, որ աննորմալ եմ։ ու այստեղից էլ վատ լինելը։

բայց դէ չես կարող՝ չես կարող, ինչ կայ դա ա։ զոռով չի։ մարդիկ տարբեր են։ ու պարտադիր չի որ բոլորի համար սոցիալիզացիայի միջավայր լինի, աշխարհ լինի։ չկայ՝ չկայ։ նենց չի որ շատ հաճելի ա, որովհետեւ մարդը սոցիալական կենդանի ա, ու սոցիալանալը իրա համար ամենակարեւոր պահանջներից ա։ ասենք որ օդանաւ չունես, ոչինչ, բայց որ սոցիալիզացիա չունես, էդ լուրջ պատճառ ա քեզ վատ զգալու։

բայց դէ ինչ կայ դա ա, ապա պէտք ա քեզ էդքան էլ լաւ չզգաս։ միւս կողմից կարող ա ունես էն, ինչը քեզ օգնում ա ինքդ քեզ չկեղծել ու չխաղալ նա ով դու չես՝ քո հետաքրքրութիւնները։ եթէ ունես։ բացի նրանից որ հետաքրքրութիւն են, նաեւ սփոփանք են։ իրականում, տանում են։ ես այս գիշեր չորս ժամ եմ քնել, քանի որ կարդում էի նրանից, ինչ հետաքրքիր էր։

ինձ ասում են՝ էդ նրանից ա, որ դու դեբիլ ես ու չգիտես շփուել։ ինձ թւում ա, ինչքա՞ն դեբիլ պէտք ա լինեմ, դէ հա, շատ կուլտուրա չունէի շփման, բայց էս քանի տարուայ մէջ ահագին սովորել եմ, յետոյ տենց մարդիկ եմ տեսնում, որ բնաւ չունեն, ամէն նախադասութիւնը վիճելի իրար հակասող սթէյթմենթների շարք ա, ու կարողանում են չէ՞ շփուել ու հանդուրժուած լինել։ խնդիրը էն չի որ չեմ կարողանում, այդ պատճառով ունեմ հետաքրքրութիւններ, դէ արի ու բացատրի որ հետաքրքրութիւնները առանց դրա էլ կան։

էդ մեր աշխատողներից ա, տենց խօսում ա, թէ դու սաղ օր թուերի մէջ ես, տերմինալներ են բաց, գնա՛ ապրի։ շնորհակալութիւն, եթէ տենց ես ասում, ես պէտք ա ինձ վատ զգամ նրանից որ նորմալ չեմ։ բայց ախր ես նորմալ եմ, ու չեմ ուզում այլեւս մտածել որ չեմ։ (: էդ ոչ օգնում ա, ոչ էլ իրատեսական ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)