իրականում փոստ թեգելը համարձակ բան ա։ համոզուա՞ծ ես որ այդքան լաւ կամ կարեւոր բան ա, որ ով պիտակը կտացնի, այդ տարածածդ տեսնի։
իրականում փոստ թեգելը համարձակ բան ա։ համոզուա՞ծ ես որ այդքան լաւ կամ կարեւոր բան ա, որ ով պիտակը կտացնի, այդ տարածածդ տեսնի։
ինձ արմենը պակասում ա երեւանում։ այսօրուայ ստացած գիրքը կը տանէի ցոյց կը տայի, նա կը թերթէր, կասէր՝ «լաւ գիրք ա», ու չգիտեմ, տենց։
աշխարհում, ուր կայ գուգլ, ու մարդիկ ով չեն գնում առաջին մէկ֊երկու արդիւնքների էջերից այն կողմ, իսկական մարդիկ հանդիսանում են ցուցիչ այն առցանց ռեսուրսների, որ այլ կերպ երբեք չէիք գտնի։ ու այնպէս չի որ առաջին երկու֊երեք արդիւնքների էջերից այն կողմ համացանցում հետաքրքիր բան չկայ։
եթէ ես էն նորիցու֊ով արած սքաները ունենայի ամռանը, ես չէի մտածի երեւի, ինսթանթ լուսանկարչութեան մասին։ ես այնքան եմ հաւանել լաբ25֊ի գունաւորների երեւակումն ու սքանը, որ լրիւ արժի նոյնիսկ կէս տարի սպասել, մինչեւ միւս անգամ իրեն մի քսան ժապաւէն տանես։ #լաբ25 #ֆոտո
այ այս խումը պէտք ա երէկ լինէր բիֆորում https://www.youtube.com/channel/UCROuVGloFBd9OQsS66oVkdw բայց ասում են չեղաւ, ու կը լինի ամսի երեսունին։
լաւ էլ ա, քանի որ երէկ չէի գնացել, համ հաւէս չկար, համ էլ աւարտեցի գնահատականների սկրիպտերը, ու դրանք հաշուեցին գնահատականները, ու ես պըրծաաաա՜յ։ նու գրեթէ։
այս շէնքը վանաձորի տարօն թաղամասն ա յիշեցնում։ #վանաձոր #ճապոնիա #շէնք #էկրանահան
ամէն դէպքում, չնայած էս համայնքը փոքր ա, հետաքրքիր ա, որ իմ որոշ փոստածներ, որ ասենք ինձ հետաքրքիր յղում ա, այստեղ արձագանք գտնում են, իսկ հայերէն թուիթերում դրանք չեն կարդում, այնտեղ աւելի ռոմանտիկ բաներ են պահանջուած։ նաեւ հաւէս ա, երբ ասենք էս քանի օրը թեդ թոքը գցեցի, էնքան լաւ մեկնաբանութիւններ եղան, ու այդ խոսնակին էլ էին քննադատում, ես պատկերացնում եմ որ հայկական ֆբ համայնքը պարզապէս կը լայքէր, եթէ նայողներ լինէին, ու կասէին, թէ ինչ լաւն ա։ նոյնը եղաւ երբ փայրաթբէյի տղայի նկարը գցեցի, որ կը մտածես, թէ էս ինչ քուլ դէմք ա, ու էս մարդիկ, ով հէնց «պիրատութեան» կողմնակից են, սկսեցին իրեն քննադատել, թէ դեբիլի մէկն ա։