https://www.youtube.com/watch?v=gdTkx5RNDf8 այսօր սա։ բարի առաւօտ։ #լսելիք
https://www.youtube.com/watch?v=gdTkx5RNDf8 այսօր սա։ բարի առաւօտ։ #լսելիք
մի օր պէտք ա լինէր։
RAFIK ES LENAI մասին մամային 5 տարի առաջ ասացի իրան էշի տեղ դրեց։
յունիս 2012։
էս նկարի հաւէսը նաեւ այն ա ոնց են կէսից մեծատառ տրանսլիտից հայերէնի անցնում։ (:
ասում ա՝ դու էդքան կապ չունես իմ աշխարհներից որեւէ մէկի հետ, որ քո հետ ժամանակ անց կացնելը լրիւ անհետանալու պէս ա, իմ աշխարհներից կտրուելու ու փախուստի ձեւ ա։ ու ես չեմ էլ փորձի քեզ ներքաշել իմ աշխարհներից որեւէ մի տեղ, որ դա չկորցնեմ։
https://www.youtube.com/watch?v=LVjHK9RK_MA #միշտ #լսելիք
իսկ դուք համարո՞ւմ էք, որ ինչ֊որ ժամանակ ապրում էք, իսկ ինչ֊որ ժամանակ չէք ապրում։ ասենք ես ե՞րբ եմ ապրում։ երբ խցիկ վերցնում եմ հետս դուրս գալուց, ապրո՞ւմ եմ։ իսկ եթէ միայն ականջակա՞լ։ իսկ երբ փարթիի եմ ու ինձ մենակ եմ զգո՞ւմ։ իսկ երբ մենակ եմ ու ինձ մենակ եմ զգո՞ւմ։ իսկ երբ ձեան մէջ եմ մնացել, ու բահով անիւի տակ եմ փորո՞ւմ։ իսկ երբ գործընկերոջ հարդ դրայւի տեղեկատւութիւնն եմ փորձում փրկե՞լ։ իսկ երբ գործի թիքեթների տակից չեմ կարողանում դուրս գա՞լ։ իսկ երբ սփիւռք եմ թարմացնո՞ւմ։ իսկ երբ սքրոլ եմ անո՞ւմ։
իսկ երբ բանակո՞ւմ էի, ապրո՞ւմ էի։ իսկ եթէ դու անտառում ծառ ես, ու չես ընկնում, դու կա՞ս։ իսկ ապրո՞ւմ ես։
— լաւ չէիր կարծես, հիմա ո՞նց ես։ — անհանգիստ էի, հիմա որոշակի հանգուցալուծում եղել ա։ — հանգուցալուծումը միշտ լաւ ա։ — արդե՞օք, ասենք եթէ անհանգիստ ես, ու սպասում ես թեստերի արդիւնքներին որ իմանաս, քաղցկեղ ունես թէ չէ, ու յետոյ ասում են որ ունես, էդ արդե՞օք լաւ ա։ — երեւի երբ պարզւում ա որ քաղցկեղ ունես, պիտի սկսես դրա հետ համակերպուել։ — խնդիրն էն ա որ երբ քաղցկեղ չի ու տարիներ շարունակ չես կարողանում համակերպուել, չնայած վիզ ես դրել։