first world problems.
first world problems.
ես երբեք տենց լաւ ականջակալներ չեմ ունեցել ինչպէս այս բեյեր դայնամիկ դտ240֊ը, ու հասկանում եմ որ դրանք ամենալաւ ականջակալները չեն աշխարհի։ ի դէպ, իրենք են ականջակալներ ստեղծողը, ու բիթլզը բեյեր դայնամիկով ա ձայնագրուել։ (:
ես նոր սա մեկնաբանեցի մի տեղ՝
ինձ թւում ա դա ա արժանավայել ձեւը։ գրել, խոստովանել, ու մերժուել կամ իգնորուել։
դու անում ես էն ինչ քեզնից հասնում ա ու էդ համարձակութիւնն ունենում ես։ իսկ պարտուել֊չպարտուելը չի արժանավայելութեան մասին։ արժանավայելութեան մասինը համարձակութիւնն ա անելու ինչ֊որ բան թէկուզ եւ պարտուելու ես։
մի անգամ ինձ լաաաաւ տշել են սապոգներով սառոյցներով։ դպրոցական էի։ տուն էի եկել կապոյտ։ ծնողներս բարկացան վրաս։ ասացին՝ ինչի՞ չփախար։ ասացին՝ հիմա ո՞վ յաղթեց։ ասացին՝ բա դո՞ւ վերջը ստիպեցիր իրենց որ փախչեն։
շատ վատ էի զգում։
բայց փիլիսոփայ եւ գայլը կարդալուց յետոյ տեսայ որ շատ գայլային ա դա, ու իզուր ճնշում էին մէջս։
ինձ դուր ա գալիս անել ինչ֊որ բան անկախ նրանից արդիւնքն ինչ ա, ինձ թւում ա էդ արժանավայել ա։ մենակ վախենում եմ դեբիլութիւն անելուց, ասենք հողմաղացի հետ պայքարելուց, ու յուսով եմ էդ չեմ անում։ բայց դէ եթէ ինձ թւում ա որ հողմաղացը հրէշ ա, ուրեմն պէտք ա կռուել հետը։ բա էլ ի՞նչ ա մնում։ էդ էլ իմ ընկալումն ա։
մէկն ասում էր, ամենավատը բարձր սպասելիքներով յարաբերութիւն սկսելն ա։ թող, ասում էր, ցածր սպասելիքներ լինեն։ չգիտեմ է, եթէ սպասելիքներ առանձնապէս չունես, էլ ինչի՞ ես սկսում։ #յարաբերութիւններ
impressive http://stuffin.space/ #earth #space #satellites