մեր մօտ նեթուորքը զաշկալ օգտագործւում ա, երեւի բոլորը լայւսթրիմ են նայում։
աբովեանում մի գործարան կար, կգբ֊ի համար լոկատորներ էին սարքում։ դրանք օգտագործւում էին խսհմ սահմանը մոնիտոր անելու համար։ համակարգչի էկրանին նկարում էին թէ կենդանի ա անցնում, ու քարտէզին տեղն էին ցոյց տալիս, երեւում էր ոնց ա շարժւում։ մի անգամ կգբ֊ն չի ընդունել գործը, քանի որ ըստ պատուերի պէտք ա 500 ամպեր ծախսէր, իսկ ծախսն իրականում 600 ապմեր էր։ տենց, յետոյ էլի աշխատեցին, ուղղեցին։
ու էդ տեխնոլոգիան մեզ մօտ կար դեռ ութսունականների սկզբին։ էդ սահման մոնիտոր անելու մասին եմ։ #սահման #տեխնոլոգիաներ
հա, ինչ ասեմ։ անհանգիստ եմ։ ու էսօր ա անհանգիստ լինելու օրը։
ես ի դէպ, սամսի գրածից յետոյ ուզում էի ցոյցերին գնալու էն պատճառ տեքստ գրէի, բայց չեմ հասցնում։
էն որ արծրունն ասում էր՝ պէտք չեն մեզ գիշերային տեսանելիութեան համակարգեր ու խցիկներ, յիշո՞ւմ էք։ կոնսերուի բանկաներ էին կախել, էդ էր մեր բանակի մոնիտորինգը։ մէկ էլ շները։ հիմա որ խցիկներ շարել են, ասում ա՝ տեսէք, խցիկներ ենք շարել, ինչ լաւ ա։ բա պէտք չէր։
իսկ աղջկայ մասին պէտք ա գրէի քանի որ երբ արտայայտեցի զգացմունքներս, ես ինքս իրենց ընդունեցի։ ու իրավիճակը։ ու երբ ընդունեցի թեթեւացաւ։
բա գիտէ՞ք, դէ վրացիները ռուս֊վրացական պատերազմից յետոյ ադրբեջանից են գազ առնում։ վերջերս իւանիշուիլու կուսակցութիւնը փորձ արեց ռուսներից էլի առնել, բայց սաակաշուիլու կուսակցութիւնը մեծ հաւաքներով կանխեց։
վրաստանն ուզում էր այլընտրանքային բեքափ գազի խողովակ նաեւ իրանից, հայաստանով։ պարզուեց, հայաստանում գազի խողովակի մենաշնորհը ռուսական գազպրոմինն ա։ իրենք են կառավարում ու տիրում։ այնպէս որ անիմաստ դարձաւ։ #վրաստան #ռուսաստան #գազ