մինչեւ համակարգիչներ գրքեր չեն եղել։
բոլոր գրքերը գրուել են համակարգիչների ի յայտ գալուց յետոյ։ նաեւ խորենացին, այո։
որովհետեւ, պատկերացրէք, վերջերս կրկին ընթերցում էի the hitchhiker’s guide֊ը։ էնտեղ առաջին գլխում յղումներ կան բաւական ուշ եղած բաների մասին։ դիցուք դու ուզում ես էդ յղումը աւելացնել, ո՞նց ես անելու եթէ համակարգիչ չունես։
պիտի էդ առաջին էջում մի բան աւելացնես։ ապա առաջին էջիդ տեքստը մեծանում ա, ու տեղ չի անում։ ապա պիտի ամբողջ տեքստը շիֆտ անես որ վերջին էջի հաշուին տեղաւորես։ էդքան գործ ո՞վ էր անելու։
կամ կարող ես տեղաւորել ֆոնտը փոքրացնելով, բայց տպագրական մեքենան նոյն ֆոնտով էր տպում։
հետեւաբար մեզ խաբում են, գրքեր չեն եղել։ բոլոր գրքերը հիմա նոր շտապ տպեցին։
#դաւադրութիւն