2026-10-04-32965153

ես նոյնիսկ գենտու օգտագործելով եմ մենակ։

«նոյնիսկ» ասելով նկատի ունեմ, որ շատ տարածուած բան ա։ հէնց հիմա լիբերայի գենտու սենեակում 911 մարդ ա։ arm֊ին նուիրուած առանձին գենտու չաթում՝ 141, իսկ powerpc֊ին՝ 65։

մենակ ասելով մասնաւորապէս նկատի ունեմ՝ ո՞վ ա օգտւում իմ overlay֊ից բացի ինձնից։

հիմա էստեղ մի հոգի կայ, որ ունի էդ overlay֊ը, բայց պէտք չի գայ ինձ մխիթարի թէ «ես»։ նա հաշիւ չի՝ ինքը դեռ չի կայացել ու որոշել ինչ ա ուզում քշել։ փորձում ա բաներ, զուտ ես պատահեցի իրան, ու համարձակութիւն ունեցաւ գենտու փորձելու։

անծանօթ մարդ պիտի լինի որ օգտագործի։ բայց դէ բան չասի, ես անելիս յոյսեր չունեմ որ կը նայեն արածիս։ ես մօտ ընկերներին եմ «ստիպում» նայել։ տեսէք ինչ արեցի։ կամ չեմ էլ ստիպում, զի ինչի սհտրեմ։ տէնց որ չնեղացնեն, նայում են։ ամէն մարդ իրա դարդերով ա։

ու շատ նման ենք նկարիչներին, որ խնդրում են մարդիկ իրանց նկարները նայեն, ու մարդու պէտք չի։

դէ նկարիչների 0.0001 տոկոսն ա ոնց որ «յաջողակ», ու հետաքրքիր մարդկանց, մնացածին ով ա ուշադրութիւն դարձնում։ էդպէս էլ եւ մենք։

ինքս էլ մէկին նեղացրի երէկ։ ինձ ուղարկեց յղում, արել էր «թէյա» կոչուող ide֊ի մոդուլա֊2֊ի յաւելում։ դէ ասացի կը ներես, որ չեմ ֆիդբեքւում, զի դէ չեմ փորձի, «թու մաչ» ա ինձ համար օգտագործեմ թայպսկրիպտով մի բան։ շատ խոցելի իրան զգաց, շատ նեղացաւ, ու էլ դէ չի գրի։ (:

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)