մէկը ասեց, թէ լաւ կանէիր դու էլ գայիր էդ միջոցառմանը։ խմել էր, էդ պատճառով թոյլ տուեց իրան արտայայտել զգացմունքները, որ ոնց որ վիզ ա դնում համայնքի համար, իսկ մարդիկ չեն գնահատում, արհամարհում են, բանի տեղ չեն դնում։ նաեւ որ իրան՝ իր քոնթրիբիւթ արածը, ստեղծածը, տառապածը։
էդպէս կարող էր եւ արուեստագէտ ասել։
ի դէպ մի ցուցահանդէս յիշեցի ուր կային հեղինակներ որ իրանց արուեստի գործի մօտակայքում կանգնած էին, իսկ կային մարդիկ որ ամէնը պատրաստեցին, ու թռան՝ անունն էր գրուած մնացել։ կամ նոյնիսկ իրական անունը չէր։
ու ես իրանց եմ շատ լաւ հասկանում։ էն մարդը որ ինձ ուղերձ տուեց որ գամ՝ գնահատուած լինելու յոյս ունէր։
ես վաղուց թարգել եմ։ նաեւ ես աւելի շատ կամաչէի մէկը տեսնէր։ ինքն իմ զեկոյցներին գալիս էր, բայց ես միայն ամաչել եմ։ ու վերջին զեկոյցները չէի էլ անի, զուտ ասին՝ արա, ես մտածեցի դէ որ ասում են, ու չանեմ, կը ստացուի ինձ թանգացնում եմ, ու պէտք ա անել։ բայց այլ բան չունէի կիսելու քան շատ մարգինալ բաներ, ու դէ կարող էի եւ չանել, արդիւնքն էն էր որ կամ մտաւ մի ականջից, միւսով դուրս եկաւ, կամ չընկալուեց կամ շատ օտար թուաց։
ինչեւէ, շեղուեցի, բայց հիմնական ասածս էն էր որ աւելի հանգիստ կը լինէի եթէ մարդ չտեսնէր արածներս, քան տեսնէր։ հպարտ չէի կանգնի կողքը։
ու նոյնիսկ որ ստեղ գրում եմ՝ ու մարդիկ կան ինձ իրական կեանքում գիտեն՝ դէ կը նախընտրէի չիմանային։ ինչ֊որ մէկը լինէր իրանց համար։
ես ուզում եմ արտայայտուած լինի ասածս, իհարկէ, զուտ չեմ ուզում ծանօթներս իմանան ես եմ։
ու սկզբից իմ մականուններն անունս էին։ մի կողմից նման ա նրան ինչպէս արուեստագէտներն էին անում, երբ մականուն չէին օգտագործում։ նոյնիսկ աւելի սեքիւր՝ զի էդ անունով հազար մարդ կայ իսկ մականուններն աւելի ունիկալ են։
յետոյ զգացի որ գործընկերներս են ինձ կարդում ու ամաչեցի։ ջեներիկ բաներ էի գրում, իրանց մասին չէր, իրանք իմ կեանքում չկան, որ գրեմ, աշխատանքն էլ չեմ կարեւորում, կամ դրա հետ նոյնականանում, էդ մասին շատ չեմ գրել։ եթէ շատ ճնշուած չեմ զգացել։
ինչեւէ։ նկատի ունեմ՝ գիտեմ մարդիկ որ կուզեն իրանց պայմանական նկարած նկարը (գրած ծրագիրը, կազմակերպած իւենթը) տեսնեն։ որ իմաստաւորուի իրանց արածը։
ես էլ երեւի ուզում եմ։ բայց էսպէս ստացուեց ընթացքում որ տեսնեն֊չտեսնեն՝ հարիւրից շատ չերեւակած ժապաւէն ունեմ՝ ինքս չեմ տեսել։
ես նկարել եմ, նկատել եմ, քայլել եմ՝ կեանքի դախութիւններից եմ թռել, հաճոյք եմ ստացել նրանից ինչ էսթետիկ կամ ոչ էսթետիկ բաներ եմ տեսել եւ նկարել։
իհարկէ էն օրը չաթում մէկն ասաց՝ վայ քո՞նն ա կոմիկս դէյլին, ես ամէ՛ն օր օգտագործում եմ՝ իհարկէ շոյուեցի։ բայց եւ ինչ լաւ ա նա ինձ չգիտի։ չի տեսնի։ չեմ քաշուի։ ես իր համար մականուն եմ։ ու էդ շատ լաւ ա։
էդքան լաւ եմ հասկանում դիջէյների շատ չերեւալը։ իմ սիրած դիջէյների։ զի իրանք չեն կարեւոր, իրանց կիսած երաժշտութիւնն ա։ էդ ընկալումը ինչքան էական չի մատուցողի անձը ու միեւնոյն ժամանակ ինչքան կարեւոր ա իր համար սիրուն մատուցել կարողանալը։
կամ անիմաստ ռացիոնալիզացնում եմ սերոտոնինիս պակասը։