2026-04-24-31349084

կրկին, չգիտեմ ինչի, կեանքի դախութիւններից փախուստս՝ ռետրոհամակարգչութիւնն ա։

մի հատ վիդեօ ալիք կայ՝ janus cycle, էդքա՛ն սիրով ա նա հին սարքերին վերաբերւում։ հաւաքում ա, նորոգում, հետազօտում, թարմացնում ծրագրակազմը, մոդեր ա տեղակայում։

էդ չանտարբերութիւնն արտայայտւում ա նաեւ նկարելու ձեւերի մէջ։ ինքը շատ ա գնահատում ամէն մանրուքն ու ուզում ա մենք էլ գնահատենք։

ինչեւէ, խառը բաներ պատմեմ իմ՝ հին համակարգիչների հետ կապուած մտքերից։

ես նախկինում չէի գնահատում այբիէմ համատեղելի հին կարգնչներ։ երբ ինձ ասում էին որ նման բան կայ՝ օրինակ պենտիում երեք, ես չէի վազում վերցնելու։

ուզում էի 8 կամ 16 բիթանի մի բան։ մեկնաբանում էի նրանով որ դէ գրեթէ նոյն բանն ա ինչ նորը բայց մի քիչ թոյլ։

բայց եւ յիշեցի որ լաւ էլ սիրել եմ նման կարգիչներ։

յիշեցի ոնց էի գտել 60 մհց յաճախականութեամբ պենտիում։

էդ 2001 թուին՝ շատ հին չէր, կարող էի չոգեշնչուել։

բայց շատ էի ոգեշնչուել։ էդ ինչ մեծ սիրուն մայրական տպասալ էր, մեծ չիպերով։

հոգոց։ մէկը վերցրեց ու չվերադարձրեց։ 20 տարի առաջ։

յիշում եմ որ ուրախ էի գտնել winamp for 486, յատուկ վարկած որ նաեւ թոյլ պենտիումների վրայ ակնյայտօրէն աւելի լաւ էր աշխատում։

էսպէս գալիս եմ նրան որ յստակ չհասկացայ որն ա իմ աւելի կարեւոր ցանկութիւնը՝ կարողանալ ուրիշ մարդկանց ցոյց տալ ոնց էր նախկինում, օրինակ ինչ տեսք ունէր gnome 1֊ը, թէ՞ որ ամենանոր ծրագրակազմով հին տեխնիկան աշխատի։

ոչ շատ բարդ ազատ ծրագրակազմի դէպքում կարելի ա հին ծրագրակազմը կենդանացնել։ ինչպէս ես եւ անում եմ։

բայց գնոմը չափազանց մեծ ա իմ համար, որ կենդանացնեմ։ եւ ծանր՝ որ օգտագործեմ։ ու չնայած առաջին գնոմն այնուամենայնիւ կորցրինք, երկրորդը՝ չէ, այն կենդանի ա որպէս մատէ։ զի ես մենակ չեմ, մենակ չեմ՝ համայնք կայ դրա շուրջ ու ես չպիտի զբաղուեմ որ լինի, ու ապա ծնողներս կարող են շարունակել օգտագործել էն ինչին սովոր են։

դէ ուինդոումէյքերը միշտ կայ ու կը լինի անփոփոխ։ (:

իսկ ութ բիթանի կարգիչը չի էլ կարող լինուքս քշել։ բայց էսօր էդ կարգչի համար գրւում են է՛ն որակի խաղեր ու դեմոներ որ էն ժամանակ՝ ութսունականներին, չկային։

հա, հիմնականում գրողները մեծ են, մարդիկ են ում ինքնութիւնը էդ կարգչի հետ կապուած ա։ երիտասարդներ չեն որ բացայայտել են ինչ հաւէս են պարզ համակարգիչները ու ինչ հաւէս ա ինստրուկցիա ընտրելով մի բայթ խնայելը։

իրանք մեծացել են, աւելի հմտացել, ճաշակն են զարգացրել, ու իրանց սիրած համակարգիչների համար աւելի քուլ ծրագրեր են գրում։

էդքան սիրուն ա էդ, որովհետեւ դա սիրոյ արտայայտում ա։ չգիտեմ էլ ինչի հանդէպ։ տեքի՞։ բայց ոչ մէկ ի պատասխան իրանց չի սիրի։ գրեթէ ոչ ոք չի տեսնի իրանց՝ ամիսների տառապածը, իսկ էն քչերը որ տեսնեն՝ կը նայեն մի րոպէ, կանցնեն առաջ։

արդե՞օք շատ են մարդիկ որ կը փնտրեն, կը զբօսնեն էդ կայքերով, կաշխատեցնեն էմուլեատորի մէջ, որ արուեստը վայելեն։

լրիւ նախորդ գրառմանս թեման ա։ էդ մարդիկ գիտէին գրելիս որ՝ չէ։ չեն նայի, չեն գնահատի։ ու ես լինէի՝ գործընկերներիս չէի էլ ասի։

ու դէ՝ էդ իրանց պէտք չի, իրանց հետ այլ յարաբերութիւններ են՝ իրանց պէտք ա կարգաւորուածդ ֆայրուոլը ծակ չունենայ, իսկ ում հետ ես քնում, որ սարն ես բարձրանում թէ սպեկտրումի թէ քոմոդորի ինչ ծրագիր ես սարքել՝ իրանց ի՞նչ։

էն օրը գործի տեղում հարցրին՝ բա էսինչը ինչ վիճակում ա։ ասացի՝ օկ ա, ու որ զգան որ լուրջ եմ վերաբերւում ցոյց տուեցի էկրանահան ուր ստուգել եմ պարբերաբար։ որ տարած ստուգում էի։ դէ էն մի մարդուն էլ պէտք ա իրան լաւ զգալ, ասում ա՝ սկրիպտ գրէիր որ թէ փչանար՝ քեզ մէյլ անէր։

ճիշտ ա ասում, ես կանէի։ բայց էդ դէպքը չի, որ օրուայ մէջ հինգ անգամ կը յիշեմ կը ստուգեմ, ու միւս օր էլ պէտք չի լինի։ ու էդ մարդն ա իմ վրայ նախկինում «խօսացել» թէ ամէն անկապ բանի համար սկրիպտ ես գրում։

ես ասացի՝ «մէկ ասում ես մի գրի, մէկ ասում ես՝ մի գրի», ժպիտ դրեցի։

ինքը պիտի ճիշտը դուրս գար, ու իր խօսքը վերջինը լինէր՝ ասաց՝ չէ, էս էդ դէպքն ա որ պիտի գրէիր։

չպատասխանեցի։ եթէ պատասխանէի՝ կը շարունակուէր բռնութեան պարոյրը։ նա չի կարող սխալ լինել, իսկ ես մինչ ե՞րբ պիտի իրան ճնշեմ կամ ինչի՞ պիտի պաշպանուեմ։

բայց ես ունէի մի բան որ կարող էի ասել եւ հարցերը փակել։ ես տէնց ծրագիր ունեմ գրուած՝ watchcat, որը հէնց նման դէպքերի համար ա, կարող էի աշխատեցնել, ասել որ ինքը հետեւի։

ցոյց կը տայի որ ես տէնց լուրջ եմ վերաբերուել էդ հարցին որ յատուկ գործիք ունեմ գրած։ ու էդ գործիքը իր սիրած օպերացիոն համակարգում կայ։

ու ես տեղակայել էլ եմ ու երբեմն օգտագործում եմ։

բայց թէ ասէի՝ համ իրան վատ կը զգար, տրաւմա էր ստանալու, ու յետոյ երկար ապաքինուէր կամ մէկ ուրիշի վրայ արտայայտէր, համ ախր ես չեմ ուզում իմ անձնական կեանքում գրածի մասին իմանան էլ։

ես բայց ռետրոհամակարգչութեանը վերադառնամ։

ազատ ծրագրակազմն ա որ կարող ես կենդանացնել։ կամ փոփոխել։

յաճախ սարքերը ազատ ծրագրակազմ չունեն։ դիցուք հին նինտենդո դս ա։ արդե՞օք ես դրա հանդէպ պիտի անտարբեր լինեմ զի դէ քիչ բան եմ կարող անել։

անշուշտ իմ վրայ ազդում ա որ սարքը չեմ կարող իմ ուզածով օգտագործել։

ու հետաքրքիր ա, օրինակ դրոիդ չորսը անդրոիդի տակ կարողանում ա խցիկն օգտագործել, նկարել։ շատ սիրում եմ իր նկարածները։ բայց անդրոիդ երկուս ա, դրանով էսօր ինտերնետը կիրառելի չի։ փաստօրէն լինում ա միայն որպէս խցիկ այն օգտագործել։

բայց լինուքսի տակ՝ դէ վերջին դեւուանն ա, ինչ ուզում ես արա։ բայց եւ խցիկի դրայւեր չունենք։ տեսականօրէն լուծելի խնդիր ա։ էդքան բան լուծուեց որ էդ հաստատ լուծելի ա։ հարցն այն ա արդեօք ես կամ ինչ֊որ մէկը էդքան ջանք կը դնի։

եթէ շատ լինէինք ազատ ծրագրակազմ օգտագործողներս՝ հաստատ լուծուած կը լինէր խնդիրը։ էդ պատճառով եմ ասում՝ ամէն աւել մարդ որ զուտ օգտագործում ա՝ արդէն օգուտ ա տալիս։

հա ու երեւի ռետրոհամակարգչութիւնն այնուամենայնիւ ճիշտ եզր չի։

դրանով չի սահմանափակւում ինչ ենք անում։ չենք օգտագործում հին սարքը միայն ինչպէս առաջ։ այլ նոր ձեւերով ենք այն օգտագործում։

հին համակարգիչը ռետրո չի, վինտաժ ա։ ռետրոն՝ իր օգտագործելու ձեւն ա։ ու եթէ դու հին խաղ չես խաղում այլ աթարիդ խփել ես ռոբոտիդ վրայ արդուինոյի փոխարէն՝ դա արդէն ռետրոհամակարգչութիւն չի։

զուտ որ դրանից լաւ եզր չունենք, դա ենք օգտագործում։

ու հա, հին խցիկը, առաեւլ եւս եթէ դրա ազատ ծրագրակազմ չկայ, կամ թէկուզ եթէ մեխանիկական ա, այն օգտագործելը ռետրո գործընթաց ա։

ու շատ հաւէս ա։ ու հիանում եմ էդ խցիկներով։ եւ երբ չեմ հիանում՝ ներողամիտ եմ։

իսկ ներողամտութիւնը սիրոյ մասին ա։

շատ հաճոյքով բզբզում եմ նոկիա ն810֊ը։ ինքն ի սկզբանէ շատ ազատ սարք էր՝ ռութ ունեմ իրա վրայ, կարող եմ սսհ լինել ու հաշուարկ տալ իրան։ բոտ այառսի բնակեցնել։ (էսօր բոտ բառը էլ քուլ չի, վատ բաների մասին ա)

կարող եմ օգտագործել որպէս… ոնց ասել, օգտուողի սա՞րք։ խաղերի հին վարկածներն իր շտեմարաններում կան։ ու կարելի ա աւելացնել նոր շտեմարան ու շինել իրա համար նոր ծրագրեր։ կամ բեքպորտ անել հները։ սահմանափակում կայ՝ հին կերնելը։ մէյնլայնը լրիւ սափորթ չունի։ բայց էդ իր աշխատող կերնելի սորսները կան։ կարելի ա մէյնլայնել։ զուտ էլի, սիրոյ պակաս կայ, մարդ չկայ որ զբաղուի։

ինտերնետի առումով՝ դէ քուլ թիսիփի ստէք ունի, բայց տլս գրադարանն ա հին ու անկիրառելի։ էդ էլ ա լուծուող, բայց ոչ լիբսսլ փոխելով։ լիբսսլ֊ի ինտերֆէյսները փոխւում են ու նոր ծրագրակազմը շինում են նոր ինտերֆէյսներով։

ու եղած ծրագրակազմը չի աշխատի նոր լիբսսլ֊ի հետ։ էդ պատճառով էլ ա շատ էական կարողանալ ամենաթարմ ծրագրակազմն օգտագործել հին սարքերի վրայ։ բայց եւ հտտպ֊ն կայ, գոֆեր կայ։ ես կարող եմ գեմինի կլիենտ գրել, օգտագործելով վօկը ու մբեդտլս֊ի ուրափերս, որ հեշտ էր սարքել։ տելնետ կայ ու կարելի ա բբս֊ների կպնել։ հա, սեքիւր չի։ (: բայց ես չնայած սխալ տպաւորութիւն կաորղ եմ թողնել, բնաւ կրիպտոպանկ չեմ։

ու հաւանական ա որ կանեմ մի բան։ իսկ թէ չանեմ՝ իր փակ տետրիս խաղն էլ եմ սիրում մէկ մէկ աշխատեցնել ու իր շատ թոյլ խցիկով արուած նկարները։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)