ինչեւէն ի դէպ երեւի լաւ օգտակար ա երբ ոչ թէ էն ինչեւէն ա, երբ ասում ես՝ ինչեւէ, ու դժգոհութիւններիդ տուփի մէջ եւս մի բան նետում, որ մի օր պայթես ու էդ տուփը դատարկես զարմացած մէկի գլխին, չէ, բնաւ, այլ է՛ն ինչեւէն երբ ասում ես՝ ինչեւէ՝ ամէն ինչ իմ պատկերացրածով կամ ուզածով չպիտի լինի, շատ էական չի, թող էսպէս լինի։