մտածում եմ՝ հաւէս կը լինէր ունենալ ընկերական թերթ՝ աքթիւիտի փաբով, կամ դիասպորայով կամ էքսէմփիփի֊ով աշխատող։
երեւի իմաստն էն կը լինէր որ ոճը գրառումների լինէր թերթային, բայց գրառումները լինէին յաճախ փակ ու փոքր շրջանակներին հետաքրքրող։
անդրանիկը եւ իր նոր այփիները, օրինակ, որպէս վերնագիր։
սովորական սոց․ ցանցի ոճը դէ չի սահմանափակ կամ յստակ կանխորոշուած, բայց ձեւն այն ա որ կամ քո մասին ես գրում, կամ քո՝ քեզնից դուրս պրոցեսներին վերաբերմունքի մասին։ թէկուզ նոր ֆիլ կիսես։
էս ֆորմատը կը խրախուսէր նորութիւններ գրել իրար մասին։
ու ապա կայքը պիտի թերթային տեսք ունենայ։ բայց մոբայլի վրայ թերթն էլ թերթային տեսք չունի։
քանի որ էդպիսի թերթը կը լինի լի բամբասանքներով, գուցէ պէտք լինի դիասպորայի ասպեկտներն օգտագործել։ կարծես աքթիւիթի փաբով լինում ա նման բան կազմակերպել, զուտ ոչ ոք չի անում։
հրապարակում ես, նշում տեսանելիութիւնը։ ու էդպէս թերթն իհարկէ տարբեր մարդկանց համար տարբեր տեսքն ունի։
բայց եւ սկզսունքօրէն չի տարբերւում նոյն դիասպորայից ու երեւի անիմաստ ա։ նաեւ ինչն ա վատ, որ երեւի էդ կայքում նոյնականանալու համար պէտք ա էնտեղ նոր հաշիւ ունենալ։ զի մաստոդոնդ կամ դիասպորադ էդ ինտերֆէյսը չի ունենայ։
ինչն անկապ ա զի հաւէս ա երբ մի հաշիւ ունես ու որով կարող ես մեկնափանել ամէն տեղ։
ու լեմմին երեւի աւելի լաւ լուծում ա։ բայց դէ մերոնք ոնց որ չհասկացան էլ որ նման բան ունենք ու ոնց փոստել էնտեղ։
ինչեւէ։