էս հոսքի վերջին գրառումների մէջ, չգտայ, ինձ թւում էր գրել եմ որ հաւէս ա այն որ իմ վերակենդանացրած ծրագրերը ինչ֊որ մէկը հաւանել ա բաւական որ, երբ անցնում էին նոր մաեմոյի վարկածի, ինչ֊որ մարդիկ արդէն շինեցին իմ վերակենդանացուած ու փաթեթաւորած ծրագրերից մի քանիսը։ էդպէս նկատեցի որ live wallpaper֊ը, sherman’s aquarium֊ը, maefat֊ը, easylist֊ը արդէն շտեմարաններում են։ եւ որ շեմրանի աքուարիումը նոյնիսկ սկսեց աշխատել մի սարքի վրայ որի վրայ նախկինում չէր աշխատել։
եթէ էդ գրածս գտնէի, տակը էս յղումը կը դնէի՝ ահա, 9x9 sudoku, առաջին վերակենդանացուած խաղս մաեմոյի համար՝ https://git.maemo.org/leste-extras/9x9-sudoku/commits/branch/maemo/excalibur
տեսէք, 15 տարի առաջ տոմին ա աշխատել, յետոյ վեց տարի առաջ ես եմ կենդանացրել, յետոյ 4 ու 3 ամիս առաջ սանդերսն ա բզբզացել, զի արդէն նոր դեբեանի֊դեւուանի տակ քոմփայլ չէր լինում։
#մաեմո