եւս մի ասք gpl֊ի եւ bsd֊ի մասին։
հիմա դուրս ա եկել mythos֊ը, որ էն գովազդային նիւթը չտամ, տամ հանք գրինինը՝ https://www.youtube.com/watch?v=V6pgZKVcKpw ու մտքիս մասնաւորապէս սա ա՝
հէնց էփլի մասին չեմ խօսում, հա՞, բայց պայմանական էփլ։
այ էս պայմանական էփլը վերցրել ա freebsd֊ը ելատեքստը, եւ շինել ա դրա հիման վրայ իր օհ֊ը, եւ մի քանի օհ֊ը։
մենք չգիտենք էսօր ինչքան տոկոսն ա իրանց գրաֆիկայի տակի օհ֊ի՝ freebsd֊ի նոյն ելատեքստը։ գուցէ պարբերաբար ներմուծում են նոր կոդ՝ տրամաբանական կը լինէր, ու հաւանական ա որ զգալի մասը կոդի հիմա նոյնն ա։
էփլը ստանում ա mythos֊ը։ կամ դէ նաեւ ստանում ա որովհետեւ վճարունակ ա։
freebsd֊ն՝ չի ստանում։
ըստ որում պայմանական եմ ասում, կրկին։ չգիտեմ freebsd֊ն ստացել ա թէ չէ, նորութիւններում անցել ա, որ լինուքս հիմնադրամն ա ստացել, բայց դա էական չի։
պայմանական եմ ասում։
հիմա հնարաւոր ա, որ էփլը գտնի իր կոդի մէջ խոցելիութիւն, եւ ֆիքսի։
հնարաւոր ա՝ էդ նոյն խոցելիութիւնը կայ freebsd֊ում։
էփլը պարտաւոր չի ասել freebsd֊ին։ պարտաւոր չի հրապարակել cve։ ոչ մի բան պարտաւոր չի։
պարտաւոր չի կիսել փոփոխուած կոդը՝ զի gpl չի այլ bsd ա, ու հետեւաբար պարտաւոր չի կիսել խոցելիութեան ուղղումը։
ու տէնց։
մի՛նչ։
#արտօնագիր #ազատութիւն