երէկ մի հատ տղայ պատմում էր ինձ, որ իրանց գործի տեղում այլեւս միայն էյայներ են աշխատում, որ նա ինքը սեթափ ա արել համակարգ ուր տարբեր կլաւդ ագենտներ ա կարգաւորել ու օպտիմիզացրել ա տարբեր թասքերի համար՝ մէկը կոդը գրում ա, մէկը լաւացնում ա, մէկը աուդիտ ա անում, ու փուլ ռիքուեստ, իսկ ինքը արդէն էդ փռ֊ները նայում ա, ու եթէ ինչ էլի ա անց կացնում ամբողջ խողովակաշարով, յստակեցնելով ինչ ա պէտք։
ասում էր՝ օրը մօտ վաթսուն դոլար վառում են ափի օգտագործելով։
ասում էր նաեւ որ հաշուել են, ու եթէ նոյնիսկ կլաւդերը կէս դեւելոփերի չափ գործ անէին՝ էլի ձեռք էր տալու, բայց աւելի շատ են գործ անում։
մէկ էլ ասել էր որ շատ յիմար սխալներ են անում երբեմն։ ու որ խիստ տիպաւորուած լեզուները օգնում են, զի չի լինում քոմփայլ անել էն կոդը որը գրել են։ ու մէկ ա կարեւոր ա քոմփայլերի որակը ու լեզուի ապահով լինելը, զի կանխում ա լիքը սխալներ։