հետաքրքիր ա, ես երբ փոքր էի, ինքս էլ ուժեղ կարծիքներ ունէի։ ու սարսափելի սխալ։ ինձ էի արդարացնում իմ կարծիքներով։ յարմարեցնում էի կարծիքներն էնպէս որ իմ ուզածը ճիշտ հանեմ։
երբ ուզում ես մի բանը ճիշտ լինի, էդ մասին ես կարդում, փնտրում ես դա հաստատող բաներ։ էդ բոլորն են անում։ ու էդպէս աւելի են ծայրայեղանում։
բայց հա, յիշում եմ, որ ես ինքս ինձ հետ շատ եմ պայքարել։
պասկալ սիրելով, ջաւայի ու c++֊ի գրքեր էի առնում, պարապում էի, կարդում, փորձում էի դրանք սիրել, զի ինձ պէտք ա օգտագործածը սիրել, իսկ սիրելու համար պէտք ա հաւատալ որ լաւ դիզայն ա։
բայց երկուսն էլ չէի կարողանում սիրել։ ջաւայով գրուած icq կար, նէնց դանդաղ էր նկարում ինքն իր պատուհանը pentium ii֊ի վրայ 400 մհց։ դա ո՞նց սիրես։ կամ էդ նոյն մեքենայի վրայ java applet֊ի ձեւով աշխատեցնես մի բան, որ ինքդ նկարէիր՝ ահաւոր արագ էր լինելու։ բա որ տեսնում ես ինչքան օպերատիւ յիշողութիւն ա օգտագործել։ չի լինում սիրել։
էդպէս մի պահ ինձնից ձեռ քաշեցի (բա՛, ոչ թէ ձեռք, ինչ ճիշտ են ասում), որ ինձնից ոչ մի բան չի ստացուի։ մնում ա փորձել ապրել ու մի ձեւ գոյատեւել էս աշխարհում, եւ դրա համար ինձ պէտք ա յարմար գործիք իմ ուզած լեզուով գրելու։ ու դա էլ չկա՛յ, արի ու ապրի էսպէս։ էդ պատճառով եմ քոմփայլերներով հետաքրքրուել։
հիմա գիտեմ որ կար, ես էի դեբիլ որ չէի տեսնում որ գնահատէի։ բայց ինչեւէ։