2026-03-16-30962572

բայց հա, եթէ ձեզ թւում ա որ էդքան ինքնավստահ եմ, էդ պատճառով եմ xmpp առաջարկում էսօր ամէն պատահածին՝ չէ, էդ ես էլ ինձնից յոյս չունեմ, դրանից ա։

ես մի տաս տարի ապրել եմ առանց ոչ մէկի այդ տեխնոլոգիայի մասին ասելու։ ոչ մօտ մարդկանց էլի։ որ գլուխը չտանեմ իրանց։ մարդ էի տեսնում, ասում էին՝ ո՞նց կապուել, ինստագրամդ տուր, ասում էի՝ մէյլ։ իրանք էլ մտածում էին՝ դէ գիժ ա։ կամ հետամնաց ա։ կամ խաբում ա։

սոնայի հետ երբ փորձում էի շփուել, ու երբ նոյնիսկ ակտիւ շփւում էինք՝ ես քանի՞ գլխանի եմ, որ ասէի՝ արի քեզ xmpp բացենք։ իրականում նոյնիսկ ունէր է xmpp, զի spyurk.am֊ի հաշիւը xmpp ա, բայց հո չէի ասի՝ իմ նուաստիս համար էս յաւելուածը դիր։

մտածում էի՝ ո՞նց համատեղելի լինեմ։ ի՞նչ ունի, բացի մէյլից, որ կարելի ա օգտագործել որպէս չաթ։ սլա՛ք ունի աշխատանքի համար։ հմմմ, իսկ սլաքն ունի irc gateway։ ու xmpp նոյնպէս։ ունէր։ հիմա իհարկէ չունեն։

ու ապա էդպէս էի փորձում կպնել, որ իրան գրեմ։

էդքան անյարմար էր, որ կարծես մի օր ինքն ասեց՝ կարո՞ղ ա այլ ձեւ լինի, ու ես տէնց ահաւոր ոչ համարձակ ասեցի՝ դէ xmpp, ու նա էդքան պատրաստակամ էր՝ բա ո՞նց տեղակայենք։ ու ես էդքան զարմացայ որ էդ բնաւ խնդիր չէր։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)