նանի մորետին էլ ա իրան սիրում։
ցոյց ա տալիս ինքն իրան ֆիլմերում։ «իմ օրագրում» ցոյց ա տալիս ափաշքարեայ (տեսէք ինչ բառեր գիտեմ, բա ինչի՞ էք հասել դուք)՝ ահա իմ մոտօն, ահա, ես գուլպա չեմ հագնում, ահա՝ տանջուեցի քիմիայից։
«որդու սենեակում» ցոյց ա տալիս իր ընտանեկան կեանքը՝ սէնց ենք քշում ու երգում ենք։ էդքան կայ մարդը որ երգում ա, սիրում ա իրան, չի մտածում որ գուցէ պէտք չի, գուցէ հաւէս չունեն մարդիկ, ու որ չի մտածում՝ երեւի իրականում հաւէս ա շատ լինում։
«աւելի պայծառ վաղը» ֆիլմում էլ ա իրան ցոյց տալիս՝ ահա, ես թքած ունեմ թէ ստալինը էն ժամանակուայ իտալիայի կոմունիստների պատերին էր՝ դիկտատոր ա, չեմ ուզում իրան տեսնել։ ես չե՛մ սիրում էս ձեւով կօշիկներ։ էս ռեժիսորը դեբիլ ա, որպէսզի իրան բացատրեմ, ես կը զանգեմ սկորցեզէին, կասեմ՝ դու էլ իրան ասա։ կը պահեմ բոլորին ամբողջ գիշեր, չեմ թողնի էդ դեբիլութիւնը նկարեն։
բայց իր ֆիլմը չի՝ էն մարդու ֆիլմն ա։
ինքն իրան էդքան ա սիրում ու էդքան ա համոզուած որ իրաւունք ունի էդ մարդկանց գիշերը պահել, զի ինքն ա ճիշտը։
ու երեւի, եթէ նա էդպիսին չլինէր, նա չէր նկարի շատ ֆիլմեր։ չէր ցոյց ա իրան էնպիսին, որ իրան հաւատան, տան առաջին ֆիլմը նկարի։
ես առաջ պատկերացնում էի որ նա դէ լաւ ֆիլմեր ա նկարում, տէնց աղքատ բոլորին անպէտք ռեժիսոր ա, հազիւ էլ տալիս են նկարի։ բայց նա իր կինոթատրոնն ունի, ու շատ լաւ դիրքեր ունի եւ քաղաքական գործիչների մէջ, եւ մշակութային։ նոյնիսկ ցոյցեր ա կազմակերպել, երբ կարծել ա որ պէտք ա։
ու եթէ էդպիսի մարդ չլինէր, չէինք իմանայ իր մասին, չէին տայ ֆիլմ նկարի։ կարեւոր յատկութիւններ են նաեւ ստեղծագործողի համար։