2026-03-16-30962217

աշխատանքի չաթում լայքեր են դնում իրար, ու ես երբէք չեմ դնում։ երեւի շատ եմ հետ սովորել նման բաներից։

բայց զոռով չեմ կարողանում դնել, զգում եմ՝ ես ո՞վ եմ որ լայքեմ։ էդ նրանք, վեհերը, աստծոն մօտիկները, որ երկնքում են, կարող են իրենց լուսափայլ հայեացքն իջեցնել նուաստների վրայ եւ արժանացնեմ իրենց ուշադրութեան, մի հատ չաթի վրայով անցնելիս, ընթացքում լայք թողնելիս։

ես սովորական մարդ եմ, ինձ լայքում են՝ մտածում եմ, երեւի էշը ցեխից հանեցի մի կերպ, էս քանի օրը գործից չեն հանի։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)