2026-03-07-30880928

նէ՛նց անտարբեր եմ էդ keepandroidopen նախաձեռնութեան հանդէպ։

պիտի մասնաւոր ընկերութեա՞նը աղաչես, որ քեզ շատ չճնշի՞։

ու եթէ աղաչելդ տեղ հասնի ու իսկապէս լսեն չանեն՝ գո՞հ ես լինելու։

ի սկզբանէ պարզ էր անդրոիդն ինչ ա (այօսն աւելի վատ ա, մի ուրախացէք), պէտք չի սպասել կոմերցիոն ընկերութիւնից բարի բաներ, ու եթէ եւ հրաշքով կը կանեն՝ իրենց շահոյթը նուազեցնելով, դա բացառութիւն ա ու հաւանաբար պարտադրանքի արդիւնք։

ամենալաւ բանն որ պարտադրել ենք հեռախօս արտադրողներին անել՝ դա իրենց փոփոխուած կերնելի սորսը հրապաարկելն ա։

նախ՝ համայնքը ստեղծել ա ջպլ արտօնագիր ու պայմաններ որ դրա տակ եղած ծրագրակազմը զարգանայ։ պայմաններ ուր խոշոր ընկերութեանն աւելի ա ձեռք տալիս աւելացնել իրենց ուզածը լինուքս միջուկում, քան զրօյից գրել, չնայած բոլոր մնացածներն էլ, ներառեալ մրցակիցները, կը կարողանան օգտուել։

ու էսօր հեռախօսի արտադրողի հրապարակած միջուկը թոյլ ա տալիս էդ հեռախօսի վրայ օգտագործել համայնքի կողմից գրուած ազատ ծրագրակազմ։ թոյլ ա տալիս դրայւերները հանել հիմնական միջուկ ու աւելի նոր միջուկներով օգտագործել նոյն սարքերը։

բայց եւ կերնելը ջպլ-2֊ի տակ ա, ո էդ պատճառով ա, որ հեռախօս արտադրողները կարողանում են արգելափակել բութ լոադերներն ու դրանով մեզ թոյլ չտալ մեր առած սարքի վրայ տեղակայել այլ օհ, լինի դա անդրոիդ թէ սովորական լինուքս։ եթէ լինէր ջպլ-3֊ի տակ՝ դա հնարաւոր չէր լինի։

դա ջպլ-2֊ի թերացումն ա, որ ժամանակին չէինք ջոկել, ուշ հասկացանք։ եւ դա տանում ա tivoization կոչուածի։

#լինուքս #անդրոիդ #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ լինուքս  անդրոիդ  ազատութիւն