2026-03-06-30870114

դիտեցինք ուես անդերսենի նոր ֆիլմը, 2025֊ի, փիւնիքեան ծրագի՞ր։ սխեմա։

ինչեւէ։

ասում ա, հօրեղբայր, կամ կէս հորեղբայր, զի նոյն հօրից ա, բայց այլ մօրից, նուբարը։

երբ նուբար անունը լսեցի, մտածեցի՝ չլինի՞ հայ են։ բայց կարո՞ղ ա նուբարը այլ ծագում ունի։ էսօր արդէն նայեցի՝ https://en.wikipedia.org/wiki/Nubar — ասում ա, հայկական անուն ա, պարսկական արմատ։

բայց մի պահ հասկացայ որ հայերի մասին ա՝

այստեղ կայ ծննդեան վկայական։

շատ ուշադիր չէին դետալներին, իհարկէ, գրուած ա բոլշեւիկեան ուղղագրութեամբ։

բայց նաեւ այլ տեղում կար թուրքիայի անձնագիր, ու գրուած էր՝ turkiye ինչը նոր ա, իսկ ֆիլմի իրադարձութիւնները տեղի են ունենում 1955֊ին։

հա, էս վերեւի նկարում գրուած ա՝ ծննդեան գրանցամատեանի վկայական։

բոլշեւիկեանով։

ծննդեան վայրը՝ երեւան։ հաւէ՛ս։

հօր անունը՝ սարգիս, մօր անունը, ոնց որ դիրուհի։ յետոյ երեւի հօր մասնագիտութիւնն ա, վանա… եսիմինչ … ակա՞ն։

գրանցան օ՞ր, 1900 թուի յուլիսի 7։ էլի արդիով։ (:

փնտրերի՝ phoenician scheme armenian, ու գտայ էս յօդուածը՝

https://www.incluvie.com/articles/the-phoenician-scheme-a-man-of-no-identity

պարզւում ա, գալուստ գուլբենկեանի մասին ա ֆիլմը։

#գուլբենկեան #անդերսեն #կինո #կինօ #հայերէն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ գուլբենկեան  անդերսեն  կինո  կինօ  հայերէն