սովորաբար մենք ուզում ենք շատ ցոյց չտալ, ինչ լաւ ենք, ինչեր ունենք՝ որ չունեցողը վատ չզգայ, որ չունի։
էդ համեստութիւնը իհարկէ որոշ եւրոպական՝ կալուինիստական, լիւթերական հանրութիւններում աւելի ա արտայայտուած։
օրինակ շուէյցարացուց, իր տանից, հիմնականում չես ասի, որ հարուստ ա։ ընդունուած ա համեստ ապրել։
կամ ես գիտեմ մի ընկերութեան տէր հայաստաում, ում մասին մի քիչ պատմել եմ, որ իր աշխատողներն աւելի թանկ մեքենաներ են քշում, քան նա։ զի նա իսկապէս բաւական թքած ունի թէ ինչ մեքենայ ա քշում, ու կարիք չունի ինքնացուցադրուելու, բայց նաեւ ես կարծում եմ որ էդ շատ լաւ ուղերձ ա։
ինչեւէ, ասածս այլ ա։
մտածեցի, որ ինստագրամը մի տեղ ա դարձել, ուր բոլորն ինքնացուցադրւում են թէ ինչ լաւ են, առանց մտածելու, որ կողքինները լաւ չեն։
ու էդ կողքիններն էլ են ցոյց տալիս, ինչ լաւ են, չնայած վատ են։
ու բոլորն են ցոյց տալիս ինչ լաւ են, ու բոլորին դրանից էլ աւելի վատ ա, որովհետեւ ոչ մէկ իրականում լաւ չի։
ու այո, դաշնեզերքը որ կոմերցիոն չի, էստեղ անիմաստ են գովազդներ կամ «ինֆլուենսերներ», ու եթէ կան աստղեր, ապա cory doctorow֊ն ա, գիտաֆանտաստիկա գրող, ում ես օրինակ, խորհուրդ եմ տալիս հետեւել։
ու հա, շատերը լաւ չեն, ու խօսում են էդ մասին։ ու էդ լաւ ա։
ու ես երբեմն նեղւում էի, երբ մեր, մեր շուրջը գտնուող մարդիկ դաշնեզերքում չէին գրի, չգիտեմ ուր ինչ կը գրէին, բայց երբ վատ են՝ կը գային դաշնեզերք։
բայց հիմա մի բան էլ եմ հասկանում։ դա ոչ միայն ապահով, կամ աչքից հեռու տեղ ա։
ամենակարեւորն ա, որ դաշնեզերքում օկ ա վատ լինել։ զի էդ նորմալ ա, դա ա մարդու կեցութիւնը։ մարդու կեցութիւնը բարդ ա ու տրագիկ։ անհնար ա այլ պէս լինի մարդու պէս բազմաշերտ ու խորը էակի դէպքում։
ու ինստան՝ ակնոց ա որ ստող ա։ ուր բոլորն են վատ, ու բոլորն են ցոյց տալիս իբր լաւ են։ եւ նպաստում բոլորի վատ զգալուն։ սարսափելի ոչ անկեղծ ա ու օգուտ չտուող։
ու հա, բնական ա որ կը գան մեզ մօտ, կը կիսեն որ վատ են։ զի դէ այլ տեղում օկ չի էդ։
վատ կը նայեն։ «նե տո վրեմեա, նե տակ պայմուտ»։
ու երեւի կոմերցիոն հարթակի էութեան հետ դա կապ ունի։
ինչեւէ, էսպէս։
#դաշնեզերք #կեցութիւն #մարդ #ցանց #անկեղծութիւն