2025-12-31-30313727

ես կարող եմ ձեւակերպել ինչն ա շատ վատ երբ սկսնակի կոդը գրում ա արհեստական բանականութիւնը։

ի՞նչ ա reverse ingineering֊ը։ երբ քեզ տուել են օդանաւ, կամ խցիկ, կամ որեւէ սարք, ու դու փորձում ես հասկանալ ինչի ա այն էդպէս սարքած։

էս խողովակն, օրինակ, ինչի՞ ա էս տրամագծի։ ո՞րն ա ամէն դիզայն որոշման պատճառը։

ապա երբ քո փոխարէն կոդը գրում ա արհեստական բանականութիւնը, ինքն անում ա ինչ֊որ դիզայն որոշումներ, ու դու չես կարող հասկանալ՝ ինչի, ու արդեօք էդ լաւ որոշում ա, կամ սազող որոշում ա տուեալ դէպքում։

օկ ա արհեստական բանականութեան գրուած կոդը, երբ դու կարող ես հասկանալ ամէն դիզայնի որոշումը, եւ «պատասխանատու» լինել ամէն տողի համար։

իսկ դրա համար պէտք ա մարդ լինի տառապած։

բայց արդե՞օք նրանք, որ նոր են սովորում՝ տառապած են, որ ունակ լինեն լիովին հասկանալ եւ գնահատել արհեստական բանականութեան գրուած կոդը։

#ծրագրաւորում #արհեստ #արհեստական_բանականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ծրագրաւորում  արհեստ  արհեստական_բանականութիւն