2025-11-03-29812548

էսօր յիշում էի, որ երբ ես աշխատում էի հայաստանում, էդ ընկերութիւնում, որ 14 տարի ու 2 ամիս, ամէն գործընկեր որ սենեակ էր մտնում, պիտի բոլորի կողքով անցնէր, ձեռք մեկներ, սեղմեր։

էդ քիչ ա, մի հատ էլ յիշում էին՝ ում արդէն ձեռք են տուել, ում չէ։ յետոյ տէնց ասում էին՝ «հա, ես քեզ չեմ բարեւել էսօր», ու բարեւում էին։ էդ ինչքա՜ն ռեսուրս են մարդիկ ծախսում դրա վրայ։ ամէն անգամ բարեւելիս բիտը true էին նշում, յետոյ մարդ հանդիպելիս նայում իր բիտը դրած ա թէ չէ, ու ըստ դրա շարունակում։

ինձ բնականաբար ձեռք չէին տալիս։ գիտէին որ կտցրած եմ ու չեմ սիրում։

#անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ