ինչն էր մարդկանց շատ նեարդայնացնում այսպէս կոչուած «լինուքսի» մէջ՝ բագերն էին։
օկ, մարդը տեղակայեց ինչ֊որ դիստրօ։ գնոմ կամ կդէ։ ու ահա, էստեղ՝ սա չի լինում անել՝ զի բագ։ իսկ էստեղ՝ սա։
ու սպասում ա, մինչ փակեն։ ու յոյս կայ, որ ահա, նոր ռելիզում էդ հարցը լուծուած կը լինի։
ու իսկապէ՛ս լուծւո՛ւմ ա։ բայց ահա՝ նոր, լրիւ այլ ու անսպասելի խնդիր։ եւ ահագին փոփոխոթիւն։
էս ահագին եւ անընդհատ փոփոխութիւնն ա պատճառը որ պարբերաբար մի բան կոտրւում ա։
իսկ պատճառն այն ա, որ գնոմն ու կդէ֊ն մրցավազքի մէջ են։ սարսափած որ մէկը միւսից առաջ չանցնի։ ջանում են լինել ամենալաւը, ամենաառաջադէմ մօտեցումներն ունենալ ui֊ի, եւ բոլոր նորագոյն «ֆիչըրներ»։ ահագին կապիտալիստական եւ շուկայական՝ մրցակցութիւն։
էդ նոյն մրցակցութիւնն էր, որի պատճառով «էփլ լիզան» հում եւ բաւական անմշակ գնաց վաճառքի եւ յաճախ չիպերը սլոտերից դուրս էին ընկնում։
չարժեզրկեմ այն, փորձեմ բացատրել՝ ջոբսը ճնշում էր բոլորին որ մի կերպ արագ անեն, որ սուրբ ծնունդի վաճառքներին հասցնեն հանել շուկայ։ ինձ համար՝ սովէտի դեռահասի, դա բացարձակապէս անհասկանալի պատճառ էր։ ես չէի հասկանում՝ եթէ մարդը սպասում ա էփլից մի նորոյթ, ինչի՞ չի սպասի մի երկու ամիս էլ, որ յետոյ առնի։ ինչի՞ առհասարակ ինչ֊որ բան պիտի առնէին սուրբ ծնունդին։ ես չէի հասկանում էն ողջ հիսթերիան որ բիզնէսը ստեղծեց այդ տօնի շուրջ եւ ինչ կարեւոր ա այն ժամանակին պատրաստի ապրանք ունենալ ամերիկեան շուկայում։ նման խնդիր եղաւ եւ Atari֊ի ET խաղի հետ՝ պիտի շտապէին որ հանեն սուրբ ծնունդին վաճառք, ու դէ, լկստուած շուկան ատեց էդ խաղը, զի սպասելիքները չէր արդարացրել։ էդքան վատն էլ չէր, ոնց որ։
ասածս այն ա որ ես չեմ քննադատում գնոմը կամ կդէն իրենց ընտրած ուղու համար։ էդ իրանց աշխատելու ձեւն ա։
ու երկուսն էլ ռեսուրս չունեն բաւական չափով թեստաւորելու համար։
սակայն դա չի նշանակում որ «լինուքսում» բագեր են, եւ նոր բագեր։
վերցնենք ուինդոումէյքերը։ այն գրեթէ չի փոխուել վերջին քսան տարուայ ընթացքում։ միայն կայունացել ա։
միայն վրիպազէրծուել ա։
հա, չի զարգացել։ բայց մեզ պէտք չի զարգանար։ այն գրեթէ կատարեալ ա իր ոճի մէջ։
հարցն այն ա, որ սկսնակը պատրաստ չի այն օգտագործել։ նա գնալու ա գնոմ կամ կդէ։ ու բողոքելու ա բագերից։
առաջ ես չէի հասկանում էդ շուկան եւ մրցակցութիւնը ու չէի հասկանում էդ անընդհատ փոփոխութիւնները։ էդպէս ես զարմանում էի որ փոխարէնը մաեմօ ֆրեմանթլի կոդը կայունացնեն, դարձնեն կայացած, այն մոռացան, եւ յօրինեցին նոր ինտերֆէյս՝ մաեմօ հարմատանում։ հիմա հասկանում եմ։
ու ազատ նախագծում՝ մաեմօ լեսթէում, շատ հաւէս ա որ հէնց ֆրեմանթլն են շարունակում, կայունացնում, ջանում որ կայանայ։
եւ բագերը գնալով պակասում են, ոչ թէ աւելանում։
այդ ստաբիլութեան պակասի աղէտը ուղղակիօրէն կապուած ա անընդհատ փոփոխութիւնների եւ սարսափած մրցավազքի հետ։
եւ երեւի նորեկներին պէտք ա խորհուրդ տալ ինչ֊որ կայուն բան։ գուցէ մաթէն ա հիմա կայուն։ յուսամ։
բայց իրականում՝ բոլորը պէտք ա բաւական կիրթ լինեն, որ կարողանան պարզապէս պատուհանային կառավարիչ օգտագործել։ դրանից անչափ հեռու ենք։
բայց դա ա որ տալու ա մարդկանց իրական անկախութիւն։ երբ նրանք չեն ուզի բարդ լուծումներ, այլ կը ձգտեն հասկանալի եւ պարզ լուծումների։
հասկանալի իրենց, հետեւողական եւ կանխատեսելի։ երբ չես վախենում քայլեր անել, որ չփչացնես։ զի գիտես ինչ ես անում ու չես փչացնի։
#լինուքս #կայունութիւն #ազատութիւն