2024-12-23-26457815

տնտեսութիւնը արդիւնաւէտ ա աշխատում երբ ամէն մարդ անում ա էն գործը որ լաւ ա անում ու անում ա միայն դա։ երբ մարդիկ մասնագիտացած են գւ տարբեր մասնագէտներ համագործացկում են։ մասնագիտացումը առաջանում ա արդէն ամենավաղ աւաններում։ նաեւ շատ կարեւոր ա մրցակցութիւնը՝ եթէ էս մարդը լաւ չի անում կաւէ պնակներ, ես կը վճարեմ աւելի հմուտ մասնագէտին։ ո՞րն ա բարդ խնդիր լուծելու ձեւը՝ բաժանելը տարբեր պարզ խնդիրների եւ լուծելը մաս մաս։ բնական ա որ համակարգչային գիտութիւնների հետազօտողները նման մտքի են եկել՝ — իւնիքսի դիզայներները եկան նրան որ համակարգը ընդլայնուող ա եւ բաղկացած ա էս կամ էն գործը անող փոքր ու մասնագիտացուած ծրագրերից։ ամէն ծրագիր անում ա մի բան ու անում ա այն լաւ։ — շուէյցարական դպրոցը եկաւ նման մտքի՝ էլի ընդլայնուող համակարգ, բայց բաղկացած ոչ թէ ծրագրերից այլ դինամիկ բեռնուող մոդուլներից։ եւ մի հատ էլ յիշենք՝ — շղթայի կամ խողովակաշարի ամէն ծրագիր կամ մոդուլ փոխարինելի ա՝ եւ կայ դրանց մրցակցութիւն։ տեքնոլոգիայի իմաստը՝ մարդու աշխատանքի արդիւնաւէտութեան բարձրացումն ա։ այսօր նոյն հողակտորից կարելի ա ստանալ տասնեակ անգամներ աւել բերք, քան նախկինում էր, ու ծախսելով անհամեմատ քիչ ռեսուրս։ զի մեքանիզացիա, պարարտանիւթեր, վնաս տուող միջատների կամ հիւանդութիւնիերի դէմ պայքարի միջոցներ։

բայց

ծրագրակազմի աշխարհում հակառակ միտում կայ՝ լուծումը որ առաջարկում ա էս կամ էն շահ հետապնդող ընկերութիւնը՝ բերում ա աշխատանքի արդիւնաւէտութեան անկման։ որպէս կանոն այդ լուծումը՝ իրարից անբաժան գործիքների փաթեթ ա։ դա ճշմարիտ ա ինչպէս «photoshop»֊ի համար, այնպէս էլ ծրագրաւորողների համար նախատեսուած գործիքների, որոնց ընդհանուր անուանում են՝ «integrated development environment»։ երբ ես փոքր էի եւ շատ աւելի դախ, օգտագործում էի լռելեայն օպերացիոն համակարգը՝ մի ժամանակ դա windows 95֊ն էր։ ես ունէի «կոտրած» «photoshop» բայց նաեւ ունէի փոքրիկ գործիք՝ «irfan view»։ երբ ինձ պէտք էր նկար փոքրացնել՝ ես չէի աշխատեցնի «photoshop»֊ը՝ պիտի երկար սպասէի որ բեռնուի, որ կարճ գործողութիւն անէի ու փակէի։ փոխարէնը ես միացնում էի «irfan view»֊ն որ մեկնարկում էր ակնթարթօրէն եւ արագ բացում էի նկար, փոխում չափսը, պահում, ու փակում ծրագիրը։ էսօր ես անում եմ օրինակ՝

for i in *.jpg; do convert -resize 50% $i ${%i.*}_small.jpg; done

մի տող որ կը փոխի ընթացիկ պանակում բոլոր նկարների չափսը։ ի տարբերութիւն, կապիտալը քեզ տալիս ա գործիքների փունջ՝ մի գործիքի մէջ ու շահագրգռուած ա որ դու չիմանաս ոնց անել նոյնը առանց իրա ծրագրի, որ դու քեզ զգաս անօգնական։ ի՞նչ ա ծրագրաւորողին դայեաղած «ide»֊ն։ այն պարունակում ա տեքստի խմբագրիչ, կոճակ ոը իր տեսքի համար անուանում են «play»՝ այն կանչում ա կոմպիլեատորը ու աշխատեցնում ստացուած ծրագիրը։ հաւաքածուի մէջ կայ վրիպազէրծիչ ու երբեմն մի կոճակ, որով կը լցնես ստացուծ ֆայլը սարքի մէջ։ այլապէս ո՞նց էր աշխատելու ծրագրաւորողը՝ պիտի գրէր որեւէ մի խմբագրիչի մէջ՝ իր ընտրած՝ vim, emacs, neovim, gedit, leafpad, pluma, geany, helix՝ հազարներ կան։ պիտի շինէր՝ ելատեքստից ստանար բինար նիշք։ էլի շատ ընտրութիւն կայ, օրինակ «սի» լեզուի համար՝ gcc, tcc, scc, pcc, եւ այլն։ նոյնը վրիպազէրծիչի հետ։ շղթայի ամէն օղակ կարելն ա փոխել՝ մրցակցութիւն չկան մենաշնորհներ։ կապիտալիստական գործիքի շղթայում՝ ոչ մի բան փոխել չի լինի։ այն աշխատում ա այլ տրամաբանութեան մէջ՝ օգտուողին հնարաւորինս չթողնելով այդ «ide»֊ի սահմանից դուրս։

հետեւաբար՝ — մի ծրագիր անում ա ամէն ինչ, ու որպէս կանոն անում ա վատ։ — մրցակցութիւն գոյութիւն չունի՝ քեզ դայեաղել են լուծումների կոյտ՝ բոլորը մի փաթեթով, այլընտրանք չունես՝ մենաշնորհ։

այսպէս, չնայած տեքնոլոգիաների իմաստը՝ մարդու աշխատանքի արդիւնաւէհութեան բարձրացումն ա, կապիտալիստական, սեփականատիրական լուծումների պարագայում՝ մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնը ընկնում ա։ #ծրագրակազմ #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ծրագրակազմ  ազատութիւն