երբ քեզնից ապակենտրոնացում բառը լսել են՝ գուցէ հարցնեն, ի՞նչ կարծիքի ես «բլու սքայի» մասին։
ու մէկը նոյնիսկ փնտրեց եւ գտաւ այս, երկու հաղորդակարգը համեմատող հրապարակում։
ուզում եմ այն մեկնաբանել՝
հեղինակը կենտրոնանում ա «բլուսքայի» եւ «աքթիւիթի փաբի» հաղորդակարգերի, տեքնիկական ասպեկտների վրայ։ ընդհանուր առմամբ լաւ վերլուծութիւն ա։
բայց տեքնիկական ա, ես մի քիչ անց կը գրեմ քաղաքական ասպեկտի մասին, ինձ համար անհնար ա նման վերլուծութիւն առանց քաղաքական մասը հաշուի առնելու։
տեքնիկականի մասին՝ ինձ համար ակնյայտ ա որ «աքթիւիթի փաբն» աւելի լաւ ա նախագծուած։
հիմնականում՝ ֆեդերացիայի պատճառով։
եթէ մի հանգոյցում հրապարակում ես արել՝ այն «ֆեդերացւում» ա այն հանգոյցներ, ուր դու ունես հետեւորդներ։ այն չի ֆեդերացւում այն հանգոյցներ, ուր դու հետեւորդներ չունես։
դա բնական ա, եւ էսպէս են աշխատում համացանցային այլ համակարգեր, օրինակ մէյլը կամ xmpp֊ն։ ու նաեւ այդպէս ա աշխատում շօշափելի աշխարհի փոստը՝ ուղարկողից գնում ա միայն ստացողին։
ըստ երեւոյթին «բլուսքայի» նախագծողների առջեւ դրուած էր աւելի մեծ խնդիր՝ ինչպէ՞ս անել, որ նոյն հրապարակումը հասանելի լինի անկախ նրանից, որ մի հանգոյցից ես դու այն փորձում դիտել։
ինչի՞ ա այդ խնդիրը դրուած եղել՝ ես ենթադրում եմ որ դա կոմերցիոն աշխարհի համար նորմա ա՝ պէտք ա ստեղծել «օգտուող» կոչուողի համար հնարաւորինս կոմֆորտ փորձառութիւն, եւ պէտք չի նրան բացատրել, ինչի ա էնպէս որ նոյն հրապարակումը երեւում ա այստեղից, բայց չի երեւում այն տեղից։
ընդհանուր առմամբ մարդուն կրթելը համարւում ա վատ մօտեցում։
ու որպէսզի ամէն հանգոյցից երեւայ ամէն հրապարակում՝ պէտք ա այդ հրապարակումը ուղարկուի ամէն հանգոյցին։
դա նման ա նրան, որ քեզ հասցէագրուած նամակն ուղարկուի աշխարհի բոլոր փոստային ծառայութիւններ, որպէսզի դու կարողանաս այն ստանալ աշխարհի ցանկացած փոստի գրասենեակ մօտենալով՝ ինչպէս ամն֊ում, այնպէս էլ մեքսիկայում, այնպէս էլ անտարկտիդայում։
հետեւաբար՝ հանգոյց պահելը թանկանում ա։ քո հանգոյցը պէտք ա պահի ոչ միայն քո ու քո ընկերների հաղորդակցութիւնը, այլ աշխարհում բոլոր մարդկանց։ ու եթէ փոքր «աքթիւիթի փաբ» հանգոյցը կարելի ա պահել թոյլ լինուքս տպասալի վրայ, ապա «բլուսքայ» պահելու համար պէտք ա լուրջ սերուեր, եւ տարածքի հարիւրաւոր տերաբայթներ։
դաւադրապաշտական կարծիքներ կան, որ դա հատուկ ա արուած, որ հանգոյց պահելու գինը լինի այնքան բարձր, որ հանգոյց պահել ոչ մէկ չուզի։
գուցէ դա էլ ա դեր խաղացել։ մեծին հասկանալի ա մեծը, եւ հասկանալի չեն մանրերը։ բայց ինձ թւում ա ոճռորոշն եղել ա «ֆիչըրի» պահանջը՝ որ ամէն տեղից ամէն ինչ լինի հասանելի, եւ մարդկանց պէտք չլինի բացատրել ինչի տարբեր տեղերից երեւում են տարբեր բաներ։
յօդուածում նաեւ անդրադառնում ա իրական խնդրին որ կայ «աքթիւիթի փաբ» համակարգերում՝ տարբեր հանգոյցներում մի գրառման տակ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ։ մի հանգոյցում կարող ա բացակայեն որոշ մեկնաբանութիւնները։ եւ տեքստի հեղինակն ասում ա, որ անշուշտ էդ խնդիրը «բլուսքայը» կարողացել ա լուծել։
բայց այդ խնդիրը ոչ միայն «բլուսքայի» ձեւով ա լինում լուծել։ այդ խնդիրը շատ յաջող կերպով լուծուած ա «դիասպորա» հաղորդակարգում եւ ապակենտրոն սոցիալական ցանցում։
«դիասպորայում» գրառման պատասխանատուն այն սերուերն ա, որի վրայ ի սկզբանէ գրառումն արուած ա։ ես գրել եմ spyurk.am֊ում՝ ապա բոլոր մեկնաբանութիւններն ուղարկւում են spyurk.am֊ին, եւ սերուերը դրանք ուրախութեամբ ցոյց ա տալիս գրառման տակ։ նոյն սերուերը ուղարկում ա ստացուած մեկնաբանութիւնները բոլոր այն սերուերներին, ուր կան գրառմանը հետեւող մարդիկ։
դա այն պատճառով ա որ «դիասպորայում» կայ գրառում ու կայ մեկնաբանութիւն։ իսկ «աքթիւիթի փաբն» որդեգրել ա այսպէս կոչուած «միկրոբլոգինգի» մշակոյթը, ուր մեկնաբանութիւնն էլ ա լիարժէք գրառում։ եւ հնարաւոր ա այդ մեկնաբանութիւնը տարածել, եւ հնարաւոր ա որ մեկնաբանութիւնն աւելի շատ տարածումներ ստանայ, քան գրառումը, որին այն արձագանք ա։
եւ այս մոդելը ապակենտրոն դարձնելուց ստացւում ա էնպէս, որ տարբեր հանգոյցներում կարող ա երեւան տարբեր մեկնաբանութիւնների շղթաներ։
նկատի ունեմ՝ էնպէս չի որ պէտք էր «բլուսքայի» նման թանկ լուծում, կարելի ա նոյն խնդիրը լուծել այնպէս, ինչպէս արել ա «աքթիւիթի փաբին» իր դիզայնով աւելի մօտ «դիասպորան», որը չի պահանջում շատ ռեսուրսներ։
բայց հիմա հասայ ամենակարեւորին՝ ինչի՞ ա «աքթիւիթի փաբը» նախագծուած այնպէս, ինչպէս նախագծուած ա։
նախ այն պատճառով որ կար ապակենտրոնացման աւանդոյթ ու նման ձեւ ա աշխատում էլեկտրոնային փոստը, ու նման ձեւ ա աշխատում xmpp֊ն։ նաեւ այն պատճառով որ սկզբից կային այդ ձեւով աշխատող զանազան ապակենտրոն սոցիալական ցանցերի նախագծեր՝ friendica֊ն, արդէն նշուած diaspora֊ն, hubzilla֊ն, pump֊ը, եւ այլն։ բոլորը կամ աշխատում էին իրենց իսկ հաղորդակարգով, կամ սովորում իրար հաղորդակարգերը։
մի պահ եկաւ որ էդ բոլոր նախագծերի մարդիկ հաւաքուեցին, ու որոշեցին պայմանաւորուել մի հաղորդակարգի մասին։ իսկ քանի որ իրանք web dev֊եր էին, ու հաղորդակարգերը http֊ով էին ուղարկում֊ստանում ամէնը, նրանք դիմեցին w3c հկ֊ին, ասացին դուք ուեբ ստանդարտներով էք չէ՞ զբաղւում, սա մեր ուեբ ստանդարտն ա, կը գրանցէ՞ք, նրաք էլ գրանցեցին։
ու իհարկէ այդ մարդկանց համար կարեւոր էր որ հնարաւոր լինի պահել փոքր հանգոյցներ։ չէ՞ որ հաղորդակցութիւնը չի ենթադրում որ բոլորը բոլորի հետ շփուեն։ ես շփւում եմ էս ու էս ու էս մարդու հետ։ իսկ էն մարիդկ շփւում են էն ու էն մարդկանց հետ։ համայնքը նախագծել ա հաղորդակարգն հաշուի առնելով համայնքի կարիքները։ իսկ համայնքում գիտակցում են որ պարտադիր չի մարդը հարուստ լինի որ հանգոյց պահի։ համայնքում ընդունուած ապահել փոքր ընտանեկան հանոգյցներ։
կայ հաղորդակարգի կայացման երկու կարեւոր պատճառ՝ ամենակարեւորն այն ա որ այն ժողովրդավարապէս կառավարուող ա, եւ ստեղծուած ա համայնքի կողմից՝ համայնքի մասնակիցները որոշակի համաձայնութիւնների եւ փոխզիջումների են գնացել։ եւ բոլորը համաձայնել են որ դա պէտք ա լինի իրենց միաւորող հաղորդակարգը։
երկրորդ պատճառը, որ այդքան կարեւոր չէր, բայց կարեւոր ա, այն ա որ համայնքը գրանցել ա հաղորդակարգը դրա համար եղած ինստիտուտում, եւ եղած ինստիտուտը աշխատել ա ոնց պիտի աշխատէր։
այստեղ պէտք ա նշել երկու բան՝ մէկն այն ա որ դիասպորան չի մասնակցել «աքթիւիթի փաբի» ձեւաւորմանը, ու փաստացի բոյկոտել ա այն։ «դիասպորայի» դեւերը բերում են տեքնիկական պատճառներ այն մասին, ինչի ա «դիասպորա» հաղորդակարգն աւելի լաւը, քան «աքթիւիթի փաբը»։ եւ նրանք որոշեցին չմասնակցել։ ինձ թւում ա այդ որոշմանը նպաստել ա նաեւ այն շատ «դիասպորայի» նախագծողները կասկած չունէին որ իրենց նախագիծը կը շարունակի լինել ամենաօգտագոծուող ապակենտրոն սոցիալական ցանցը։ «դիասպորա» հանգոյցներում կային տասնեակ անգամներ աւելի շատ մարդիկ, քան բոլոր այլ հաղորդակարգերով աշխատող այլ հանգոյցներում միասին։ եւ դժուար էր պատկերացնել որ էդպէս չի լինի։
յաճախ ասում են, թէ «մաստոդոնն» էր այն պատճառը, որ «աքթիւիթի փաբը» կայացաւ։ ես այդպէս չեմ կարծում։
«աքթիւիթի փաբ» ստանդարտին հետեւող տարբեր համակարգեր պէտք ա նախագծուէին։ եւ դրանցից ոմանք կը լինէին յաջողակ, իսկ ոմանք՝ չէին լինի։ բայց ոչ թէ «մաստոդոնն» էր պատճառը որ «աքթիւիթի փաբը» կայացաւ, այլ հաղորդակարգի ժողովրդավարական եւ ներառական բնոյթն ա երաշխաւորել որ ներկայ եւ ապագայ նախագծերի մեծ մասը պէտք ա ընդունուած ստանդարտին հետեւեն։ կամ սկսեն հետեւել։
«դիասպորան» չսկսեց, եւ այն երբեմն կամ էլ յաճախ անուանում են «մեռած հարթակ»։ ինձ այդ անուանումը դուր չի գալիս, զի քանի կայ մի հոգի որ ծրագրակազմը պահում ա եւ օգտագործում՝ այն մեռած չի։ բայց այո, այսօր «դիասպորան» բնաւ ապակենտրոն սոցիալական ցանցերից ամենաօգտագործուողը չի։
եւ կարեւոր չի՝ լաւն ա այն թէ վատը։ էականն այն ա որ մարդիկ ժողովուել եւ որոշել են ինչպիսին պիտի լինի ընդհանուր հաղորդակարգը։ եւ երեւի ընթացքում ոչ բոլորն են լրիւ երջանիկ եղել նրանով ինչ ստացուեց, ու այն ինչ ստացուեց փոխզիջման արդիւնք էր։ բայց այն հաշուի ա առել բոլորի կարծիքները, մօտեցումները։ եւ լաւն ա թէ վատը՝ այն ա որի մասին կայ հանրային համաձայնութիւն։
իսկ «դիասպորա» հաղորդակարգը թող հազար անգամ «լաւը» լինի՝ այն չի օգտագործուի զուտ իր տեքնիկական առաւելութիւնների (եթէ դրանք կան) պատճառով։
ամենակարեւորը՝ ժողովրդավարութիւնն ա ու ներառականութիւնը։
#հաղորդակարգ #ժողովրդավարութիւն #ներառականութիւն #ապակենտրոնացում #համացանց