2024-11-18-25938155

ուրեմն երէկ ոլոմ֊ում ինչ֊որ աղջիկներ էին, ում անունը չգիտեմ (չգիտէի) բնաւ, ու ինձ ասին՝ կարո՞ղ ա ֆլեշկա ունենաք։

սովորաբար ունեմ ventoy֊ով լիքը ֆլեշկաներ։ բայց էս անգամ չունէի։

փնտրեցի, ասացի՝ չէ։ տխրեցին։

իրականում լաւ ա որ չունէի, որովհետեւ կը տայի, կը տառապէին իզուր։ փոխարէնը ասացի՝ իսկ ինչի՞ համար էր պէտք։

ասաց որ ֆայլ ա տալիս մարդկանց մէյլով, բայց մակօսի տակ էդ ֆայլը «չի բացում», իսկ ուինդոուս համակարգում բացում ա։

ասում եմ՝ էս ի՞նչ ֆայլ ա։ ասում ա՝ զիպ ֆայլ ա։

ասի մի հատ տեսնեմ՝ ինձ էլ հետաքրքիր եղաւ ինչ ա կատարւում։ բացեց իր կարգիչը՝ պարզուեց մակ ա։

ասաց տես՝ էս ա, գուգլ դրայւից եմ քաշում էս պանակը (ու լիքը ինչ֊որ համարակալուած պանակներ ունէր) որպէս զիպ՝ ու ահա իմ ներբեռնումների մէջ ա։

ասում ա՝ տես, հէնց ուզում եմ բացել՝ ահա, մի պահ ցոյց ա տալիս նկարները։ իսկապէս՝ պատուհան ա բացւում, ցոյց ա տալիս։ ասում ա՝ էստեղից կարողանում եմ պատճէնել, փակցնել այլ տեղ։ բայց հէնց սա փակեցի՝ այլեւս չեմ տեսնում պանակը որ «անզիպ» էր եղել։

ու իսկապէս՝ էդ պանակը մի պահ երեւում ու անհետանում էր։

փորձեցի աջ կտոցով (չեմ կարողանում մակում թաչփադով աջ կտոցներ անել, հա իրան էի խնդրում ամէն ինձ համար բարդ գործողութիւնն անել), տեսնեմ կայ՝ «անքոմփրես» հնարաւորութիւն։ օկէյ, անում եմ՝ կարծես եթէ ճիշտ եմ յիշում՝ էլի մի պահ յայտնուեց ու կորաւ։

մի հատ էլ՝ ու էլի թէ չյայտնուեց էլ, թէ յայտնուեց ու կորաւ։

բայց յիշում եմ որ որոշ դէպքերում յայտնւում կորում էր։

դէ չեմ հասկանում էդ ֆայլերի կառավարիչը ոնց ա աշխատում, գտայ տերմինալը, դրա մէջ գտայ պանակը, գտայ զիպ ֆայլը, ձեռքով արեցի unzip ու տեսնեմ բացել ա՝ .2 3 պանակում։

նայեմ՝ էլի շատ պանակներ կան՝ .2, 2. 1, 2.2 ու նմանապէս .1, .1 1, .1 2, 1. 3 … , .3, .3 1 .3 2 եւ այլն։

հասկանում եմ որ զիպի միջի պանակի անունը .2 ա ու էդ աղջիկը երբ գրաֆիկայով զիպը բացում էր, ստեղծւում էին այդ պանակները ամէն անգամ։ նոյն ֆայլերով։ արեցի՝

mv .2 2

ու տեսնեմ ֆայլային կառաարչի մէջ յայտնուեց 2 անունով պանակ։ արեցի՝

mv .2\ 1 2_1

ու յայտնուեց նոյն ֆայլերը պարունակող 2_1 պանակը։

եւ այլն։

տեսնեմ՝ գուգլ դրայւի մէջ իսկապէս, էն պանակներո որ նա քաշում ա որպէս զիպ ֆայլեր, կէտով սկսուող անուններ ունեն։

չհարցրի ինչի ա էդպէս անուանել։ բայց պարզ ա արդէն ինչի ուինդոուս համակարգը պանակները ցոյց ա տալիս՝ իւնիքսն ա որ կէտով սկսուողները համարում ա թաքնուած։

մտածեցի՝ լաւ, էդ ֆայլային կառավարիչը՝ «ֆայնդեր» ոնց որ, չունի՞ կարգաւորում որ թաքնուած ֆայլերը ցոյց տայ։ փնտրեցի, փնտեցի դրա մէջ՝ չգտայ։ ըստ երեւոյթին՝ չունի։ ինչը շատ նման ա էփլի քաղաքականութեանը՝ պէտք չի օգտատիրոջը տեսնել կարգաւորումների ֆայլերը։ ով գիտի ինչ կանի՝ բա որ մտնի խմբագրի՞՝ այ այ այ։ աւելի լաւ ա թող չիմանա՛յ։ եւ լինի չիմացող, հետեւաբար կախուածութեան մէջ եւ կառավարելի։

ինչեւէ։

հիմա ի՞նչ ա, հնարաւո՞ր չի մակօսում կէտով սկսուող պանակներ տեսնել, եթէ տերմինալի հետ աշխատել չգիտես։ գուցէ այլընտրանքային ֆայլային կառավարիչներ են պէտք։ պայմանական «լինուքսի» իսկ իրականում ամէն ազատ միջավայրի ֆայլային կառավարչում՝ օրինակ «գնօմ»֊ի «նաուտիլուս»֊ում կարելի ա «չէք բոքս» ընտրել որ ցոյց տայ «թաքնուած» նիշքերը։

բայց ես պատկերացնում եմ ոնց ա մարդը «ֆայնդեր»֊ով ստեղծում կէտով պանակ, ու այն իր աչքերի առաջ անհետանում ա։ փորձում ա նոյն անունով ստեղծել՝ ու չի ստեղծւում, զի արդէն կայ։ բայց չի երեւում։

էդ չեմ փորձել, զի համ ուշ էր, ու ոլոմ֊ն կը փակուէր, համ իրա կարգիչն էր նստում, ու պէտք ա ֆայլերն ուղարկէր, կիսէր մարդկանց հետ։

փաստօրէն սկզբից «դրայւի» յղում էր տալիս, քաշում էին զիպ, ու չէին կարողանում հասնել պարունակութեանը։ յետոյ նա մէյլով փորձեց նոյն զիպը նա քաշել, ուղարկել՝ էլի չէին կարողանում «բացել» ու յետոյ նա էլ տեսաւ որ չի կարողանում։

այնպէս որ թողեցի որ վերանուանի, նոր զիպերը կիսի մարդկանց հետ քանի իր կարգիչը չի նստել ու էլ թեստեր չարեցի։

բայց դուք կարող էք անել, պատմել ինչ ա լինում։

իսկ ես ամփոփելով կրկին դնեմ դա շրջանակի մէջ՝ օգտատիրոջը պէտք չի դնել դեբիլի տեղ, որովհետեւ այնպէս նա չի կրթւում։ բայց կարծում եմ՝ դա էլ կապիտալ եւ շահ հետապնդող ընկերութիւններին պէտք ա՝ որ չկրթուի, չիմանայ օգտագործել կարգիչներ։

եւս մի շրջանակ՝ երբ փորձում ես «հեշտացնել», որ մարդը օգտուի ինչ֊որ բանից առանց հասկանալու ինչ ա անում՝ աւելի վատ ա լինում։ դա նաեւ վերաբերում ա ծրագրաւորման լեզուներին, որ օրինակ ցուցիչները մարդուց թաքցնում են։

#կրթութիւն #մակօս #էփլ #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կրթութիւն  մակօս  էփլ  ազատութիւն