2024-07-15-24167816

իւանովի յաջորդ դասախօսութիւնն եմ դիտում, ու մտածեցի, որ էն մարդիկ, որ չեն սիրում systemd, pulse, wayland, dbus, redhat֊ի ստանդարտիզացիան, զգում են կայսերականը, աւտորիտարը, պարտադրածը տէքում։

ու հակառակը՝ gemini֊ն՝ հին քաղաքին, մարդու մասշտաբի հին ինտերնետին, միջավայրին ձգտումն ա, գուցէ մի քիչ overreact ա, գուցէ տրամաբանական զարգացում ա gopher֊ի մշակոյթի մարդկանց համար։

մենք սիրում ենք մեր փոքր xmpp սերուերներն ու ծուռումուռ կլիենտները, եւ մեզ օտար ա այօսի յղկուած ու «անթերի» յաւելուածների կոկիկ վեհութիւնը։

ոմանք ձգտում պարզ պատուհանային կառավարիչների՝ օրինակ dwm֊ի որովհետեւ gnome֊ը ոնց որ երեւանի հանրապետութեան հրապարակը լինի՝ ֆենսի, մեծ, ու կապ չունեցող։

windowmaker֊ն էլ NeXT Step չի բնաւ՝ աւելի նման ա նրան ոնց գիւմրուայ վարպետները ջանացել են սարքել իրանց իմացած եւրոպական շէնքերի նման, բայց ստացուեց ուրոյն եւ մարդկային։ երբ սիրում ենք ոչ թէ կորպորատիւ java֊ն կամ c#֊ը, այլ ֆլորիան կլաեմպֆլի եւ ընկերների freepascal֊ը, մոռացուած cm3֊ը՝ modula-3֊ի կոմպիլեատորը, երբ ձգտում ենք մարդու մասշտաբի oberon֊ի կամ lisp֊ի։

երբ forth ու uxn եմ յիշում, կամ 6502 ծրագրաւորում՝ դրա մէջ տեսնում եմ երաժշտական գործիքի հետ աշխատելու, կատարելագործուելու մշակոյթ։ այդ ցածր մակարդակի գործիքները շօշափելի են՝ ոնց կիթառի լարերը։

ու լինուքս դիստրիբուտիւը ապրող քաղաքի պէս ա՝ տարբեր մայլաներ կան ուր տարբեր լեզուներով են խօսում, որոշ ֆայլեր էնքան խորն են թաքնուած որ կոնդի փողոցիկներում մոլորուելու պէս ա ֆայլային համակարգով շրջելը։

#ճարտարապետութիւն #ճարտարագիտութիւն #իւանով #զեկոյց #քաղաք #տէք #կայսերականութիւն #ազատութիւն #վերնակուլար

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֊ը  ճարտարապետութիւն  ճարտարագիտութիւն  իւանով  զեկոյց  քաղաք  տէք  կայսերականութիւն  ազատութիւն  վերնակուլար