2024-06-22-23869433

մտածում եմ, ուեբը սխալ ուղղութեամբ ա գնացել։

այն փաստաթղթերի, նիշքերի ներբեռման համար ա նախագծուած։

ու էն որ պարզ էր օգտագործման մէջ՝ դիտարկիչը բացիր ու կտացրու՝ այն դարձրեց հանրայայտ, հանրամատչելի։

բայց, կարծում եմ, համացանցի ամենագլխաւոր կիրառութիւնը հեռուստատեսութեան պէս չի՝ հաղորդակցութիւն ա, շփում ա, տուեալների փոխանակում ա։ ոչ միայն ներբեռնում ա։

ու էդ պատճառով ուեբ երկու զրօ֊ն եկաւ, ու յայտնուեցին բեքենդներ, եւ զանազան բեքենդային տէք, որը շատ տգեղ ա, կարծում եմ, ինտեգրուել ուեբի հետ, զի ուեբն ի սկզբանէ դրա համար չէր։

իսկ ի՞նչն էր ի սկզբանէ դրա համար։ հաղորդակցութեան համար չաթն էր։ ու հետեւաբար մեզ պէտք չի ուեբ, մեզ պէտք ա xmpp։

ու մեզ պէտք ա xmpp֊ի վրայից կառուցել ուեբ։ դէ, այն ինչ ես կանեմ, եթէ անեմ, ակտուալ չի, որովհետեւ արդէն բոլորը սովոր են նոյն խնդիրները լուծել ուեբով, թէկուզ եւ ոչ էդքան լաւ։

բայց իրականում ի սկզբանէ այլ ուղղութեամբ ենք գնացել։ պէտք էր հաղորդակցութեան հաղորդակարգ։

ու եթէ դու հաղորդակցւում ես, քեզ կարելի ա համ էլ փուշ անել փոփոխութիւններ, թարմացնել ծրագիրդ առանց քո միջամտութեան։

ու ես էսպէս եմ տեսնում՝ դիտարկիչը իրականում url չունի ոնց որ http://եսիմինչ, այլ այնտեղ գրում ես jid — էսինչ@էնտեղ.հայ

ու կպնում ես իրա ծրագրին։ որը բեքենդ ա։ այն ուղարկում ա քեզ xmpp֊ով թէ ինչ ինտերֆէյս պէտք ա նկարես։ դու էլ նկարում ես։ երբ կոճակ ես սեղմում՝ հաղորդագրութիւն ա գնում էն ծրագրակազմին, որ սէնց բան սեղմեցին։ այն էլ հենդլ ա անում, ու եթէ պէտք ա, էլի ա բան ուղարկում քեզ։

նաեւ, սա նշանակում ա՝ պէտք չի սերուեր ունենալ, որ ուեբում… դէ սա արդէն ուեբ չի, որ ցանցում էջ կամ ծրագիր ունենաս։ քո ջաբեր կլիենտը, որ ֆիկտիւ այփի֊ով ինչ֊որ սերուերի կպած ա՝ բաւական ա։

ու տէնց։

#անկապ #տէք #չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  տէք  չգիտեմ