2023-12-26-21308595

վաղուց ուզում էի պատմել «սանդիսկի» 256գբ էսէսդի «իւէսբի ֆլէշկայի» մասին։

ահա տուեալները՝

vendorid=0x0951, productid=0x177f

էսպիսի տեսք ունի՝

քիչ անց կը բացատրեմ ինչի ա հաբով կպած։

ուրեմն, սա ձեռք բերեցի երեւանում, ու բաւական էժան էր։ ինտերնետում էլ աւելի էժան ա լինում առնել։

լցնում էի դրա վրայ երաժշտութիւն, որ նուագեմ, ու զգում եմ՝ չնայած չկայ իրա վրայ i/o մէկ ա լուսադիոդը թարթում ա, իբր կայ։

umount եմ անում՝ մէկ ա թարթում ա։ կպած չի, բայց թարթում ա։

էդպէս թարթելու ընթացքում անջատեցի՝ էլ չմիացաւ։ նոյնիսկ օհ֊ը դադարեց ճանաչել այն։

երկու օր էր աշխատել մօտս։

մտածեցի՝ լաւ, կոնկրէտ էս սարքը խնդիր ունէր։ բայց ինչն էր հետաքրքիր, երբ վերցնում էի՝ ինձ երաշխիք տուեցին դրա վրայ։ ես էլ զարմացել էի՝ չէի տեսել որ «ֆլէշկային» երաշխիք տան։ կարծես խանութում էլ ասացի՝ ի՞նչ երաշխիք, ինձ մօտ դեռ ոչ մի «ֆլէշկա» չի փչացել դեռ, եթէ չեմ օգտագործել՝ էն պատճառով ա որ արդէն փոքր ա ու մեծն ունեմ։

ըստ որում էսէսդիները «օրէնքով» պիտի աւելի յուսալի լինեն։

ինչեւէ, տարայ՝ ասացին՝ վաղը կը կապուենք, բայց ուղիղ մի շաբաթ անց կապուեցին, փոխեցին։

փորձեցի՝ նոյն վարքագիծն ա։ հասկացայ որ վախենում եմ անջատել այն այլեւս։ զի իրա վրայ i/o ա լինում, կամ ինքն ա կարծում որ լինում ա, ու թարթում ա, նոյնիսկ երբ i/o չկայ։

սկսեցի կարդալ ինտերնետում՝ տեսնեմ ահագին խնդրայարոյց սարք ա։ լիքը մարդու մօտ փչացել ա։ «սանդիսկն» էլ էն «սանդիսկը» չի էլ, «wd»֊ին ա պատկանում։ «wd»֊ն հաստատել ա որ խնդիր կայ, ֆիրմուեր թարմացում ա արել։ բայց դա չի օգնում։ ու դրանք շատ են փչանում։

ես էլ վմ֊ում փորձեցի, քաշեցի իրանց ֆիրմուեր թարմացնելու ծրագիրը՝ ասում ա չկայ աւելի թարմը։

ինձ թւում ա ես ջոկել եմ ինչի են փչանում։ նրանից, որ i/o ա լինում դրանց վրայ ու դրանք հանում են։ կամ իրանց «windows»֊ն ասում ա՝ կարող ես հանել, բայց չեն նայում որ դեռ թարթում ա, կամ նման մի բան։ ու երբ i/o անելիս հանում ես՝ կարող ա եւ լաւ փչանայ, այո։

բայց ես մի բան եմ ջոկել՝ դա չի կատարւում երբ այն աշխատում ա usb 2.0 ռեժիմով։

դրա համար միացնում եմ էս հաբով։ ու էս հաբով եթէ միացնում եմ՝ նորմալ աշխատում ա։

ըստ երեւոյթին usb 3.0֊ի իմպլեմենտացիայի հետ խնդիր ունի իրանց ֆիրմուերը, ու շատ ահաւոր ա որ տէնց «եքայ» կազմակերպութիւն չի կարողանում էդ խնդիրը լուծել։

եւս մի ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ չնայած մեզ համար այն սարք ա, իհարկէ։ բայց դէ ունի ծրագրակազմ։

ու տէնց։

#տէք #կրիչ #ֆլէշկա #անկապ #չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տէք  կրիչ  ֆլէշկա  անկապ  չգիտեմ