
էս ջէմքաստում բէնը պատմում ա ինչ լաւ փորձառութիւն ա ունեցել պարսկահայերի հետ։
օրինակ երբ պատմում ա պարսկահայի որ սովորել ա իրանում պարսկական գրականութիւն, իրանք շատ ուրախանում են, հիանում, լաւ են տրամադրւում դէպի իրան։
ասում ա որ շատ հանգիստ չէր ասի իրանացու նոյնը՝ մէկը կարող ա ասի, թէ «այ դու ամերիկեան լրտես», իսկ միւսը կասի՝ «ահ, դու այատոլաների սատարող», այդ պատճառով զգուշանում ա։
եւ այլ հետաքրքիր բաներ։
ի դէպ, ո՞նց եմ ես լսում ջէմքաստներ։
lagrange դիտարկիչը կարողանում ա նուագարկել ջէմինի֊ով հոստած նիշքեր։ բայց դանդաղ։
ես ներբեռնում եմ նիշքը gemget֊ով, ու յետոյ նուագարկում
mplayer -af scaletempo
այդ նիշքը։
gentoo֊ում mplayer֊ը պէտք ա ladspa ֆլագով շինած լինի որ այդ արգումենտը նշանակութիւն ունենայ։
յետոյ արագացնում դանդաղեցնում եմ [ ու ] ստեղներով։
#էկրանահան #ջէմքաստ #իրան #հայաստան #հայերէն #ջենթու #mplayer #նուագարկում