2023-07-06-18961705

ուրեմն էս տանը սոնան որոշել ա էսթետիկ դրդապատճառներով որ ննջարանի վարագոյրը լինի սարքած emergency blanket֊ից՝ տէնց բարակ ֆոլգայոտ կտոր ա, որ 97, ոնց որ, տոկոս ջերմութիւնը պահում ա։ դրանով եթէ սարերում կորես, փաթաթուես, պիտի որ չմրեսես մեռնես։ ահաւոր էժան ա, ու շատ լաւ ծալւում ա, դրւում ա գրպանի մէջ։ նաեւ ննջարանի դռան փոխարէն ա դրանից։

ննջարանի մնացած պատերն էլ բետոն են։ պլիւս ի դէպ, ննջարանը կիսով չափ գետնի մէջ ա, կողքերից էլ ժայռ ա։

հիմա մտածում եմ, ինչ լաւ եմ արել, որ պատի միջով ethernet եմ քաշել, ու վարդակ ունեմ ննջարանում։ զի wifi֊ը չի բռնում։

յ․ գ․ բայց 3g հեռախօսը բռնում ա։ ի դէպ, էս տանը հեռախօսի կապը շատ վատ ա աշխատում, էլի, ժայռի, բետոնի պատճառով հետեւից, իսկ դիմացից չկան 3g աշտարակներ ու դէ ապակիները։ ու հարեւանը կիսուեց, որ երբ շարժւում ես, փորձելով աւելի լաւ տեղ գտնել՝ աւելի ա վատանում կամ կտրւում կապը։ պէտք ա մի տեղում մնաս, տէնց աւելի կայուն ա։

յ․ յ․ գ․ մի հատ էլ emergency blanket֊ից գլխարկ սարքեմ ինձ։ նաւի ձեւով։

#անկապ #առօրեայ #վարագոյր

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  առօրեայ  վարագոյր