2023-06-23-18792975

գլադուելը գրում էր աշխարհում ամենաբարձր այքիւ ունեցող մարդու մասին, որ ոչ մի բանի չի հասել ու շինարար ա աշխատում, ու օպենհայմերի մասին, որ լկտի էր ու նոյնիսկ իր ղեկավարին սպանելու փորձ ա արել։ բայց օպենհայմերը դարձել ա միջուկային ծրագրի ղեկավար, ու իրան, ի տարբերութիւն էն ամենաբարձր այքիւ ունեցող մարդուց, բոլորը գիտեն։

մասնաւորապէս այն պատճառով որ օպենհայմերը գիտէր ինչպէս շփուել մարդկանց հետ։

գրում էր էն մասին որ ամն էն քաղաքներում ուր անասնապահներ են եղել առաջ՝ էսօր էլ բարձր սպանութիւնների թիւ ա, իսկ էն քաղաքներում, ուր ցորեն էին աճեցնում՝ ցածր՝ զի անասնապահութիւնը բարդ բան ա՝ ցանկացած պահին հնարաւոր ա գան զինուած մարդիկ ու անասուններին տանեն։ իսկ ցորեն տանելն էդքան հեշտ չի։

նաեւ սապոլսկին ցորեն կամ բրինձ աճեցնողների մասին էր գրում՝ որ նեղ միջանցքում աթոռներ էին դնում, որ խանգարում էին անցնել՝ բրինձ աճեցնողների հետնորդները փորձում էին ճզմուել աթոռի ու պատի արանքում ու անցնել։ իսկ ցորեն աճեցնողների հետնորդները աթոռնեռը մի կողմ են դնում ու անցնում։ դա էա պարագայում երբ ցորեն կամ բրինձ նախնիներն աճեցրել են 500 տարի առաջ։

ես նոր վերջերս եմ հասկանում ինչքան են նման բաներն ազդել իմ կեանքի վրայ։ օրինակ մասթերսներից մէկից գուցէ դուրս չմնայի վճարել չկարողանալու պատճառով։ անյոյս էի ու երբ իմ նախկին կուրսեցին տեսաւ քաղաքում ու ասաց՝ էսինչը՝ չեմ յիշում, բարձր պաշտօնեայ էր համալսարանում, ասաց որ մտնես իր մօտ։ ես իհարկէ չմտայ։ մտքովս չէր անցնում որ կարող ա ասի՝ արի մտածենք ինչ անել քեզ հետ, որ դուրս չմնաս։ հիմա եմ մտածում որ երեւի խղճացել էին, ասում էին թող գայ տեսնենք ինչ անել իրա հետ։

ու ես շատ դէպքերում չեմ խախտում էն ինչպէս ա, օրինակ դրուած մի բան։ երբ կիսում էինք համակարգիչ ուրիշների հետ գործի տեղում, գործս աւարտելուց յետոյ հետ էի բերում ամէնն ոնց կար մինչ իմ մօտենալը։ վերջերս յիշեցի, զի ֆրիլանս էի անում, ու պէտք ա կպնէի «ուինդոուս» սերուերի, ու օրինակ էնտեղ շինէի փոփոխութիւններս, տեղակայէի։ ու էլի ջանում էի թողնել ոնց կար։ իմ «ծրագրաւորողի դուորակ» շարուածքը դրել եմ, բայց եթէ մոռանամ փոխել գերմանաւանի դուրս գալուց առաջ՝ ինձ շատ վատ կը զգամ։ չնայած մեծ բան չի, գիտեն շարուածք եմ աւելացրել, փոխելը բարդ չի։

շատ աւելի հեշտ եմ ընդունում այլ մարդիկ ինչ են կարծում կամ ուզում։ չեմ համաձայնում, բայց յոյս չունեմ որ կը փոխուի։ ու հետեւաբար երեւի եղած ստատուս քուօ֊ն եմ հանդուրժում։

անդրանիկն օրինակ բորբոքւում ա, ասում ա՝ դեբիլները, ասենք, սէնց բան են օգտագործում, երբ սէնց բան կայ։ ինչի՞ են անում։ ու ինքնագոհ ու հրապարակային այդ մասին խօսում ա։

ես հասկանում եմ որ դէ մարդիկ մեծ մասամբ «ուինդոուս» են քշում, իսկ հիմա արդէն մեծ մասամբ «անդրոիդ» ու «այօս», իսկ երբ այնուամենայնիւ խօսում եմ մարդկանց հետ ազատ ծրագրակազմի մասին՝ երեւի սովորաբար երբ ինձ ստիպում են՝ «չէ, պատմի ինչի ես սէնց կտցրած ու ինչով ես օգտւում», ու ոչ թէ լոկ յոյս չունեմ որ կը հասկանան, այլեւ վախեցած եմ խօսում, զի ինձ ա թւում որ ինձ սեկտանտ են ընկալում։ ու զգոյշ եմ խօսում նաեւ որ ազատութեան գաղափարը չվարկաբեկեմ։

ինչ ուրիշ մարդ աւելացրի նախագծումս ադմին՝ ինքս ճիշտ չեմ համարում փոփոխութիւններ անել առանց իր հետ քննարկելու։ իսկ վերջերս իր մէյլ սպասարկիչը իմ մէյլերը չի ընդունում ու կապը կորցրել ենք։ ու ես ինձ կաշկանդուած եմ զգում, բաներ են գրում, չեմ իմանում ինչ պատասխանել։ այլեւս չեմ զգում որ ինչ ճիշտ եմ համարում, կարող եմ անել։

մեքենայ քշելիս նոր հասկացայ որ «աջը քաշած ապրելը» հին գրաբարեան արտայայտութիւն չի։ իսկ կայանելիս տանջում եմ մեքենաս ու մաշացնում անիւները՝ մենակ թէ հնարաւորինս քւչ նեղութիւն տամ։

երեւի դա ա ինձ բնութագրում՝ ջանում եմ հնարաւորինս քիչ նեղութի՞ն տալ իմ կեանքով ու իմ գոյութեամբ։ ուրիշներին։

որոշեցի այլեւս փորձել գրել իոչ սարքով եմ գրել՝

մոտորոլա դրոիդ 4, մաեմօ լեսթէ, լիֆփադ։

#չեմ_իմանում #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ չեմ_իմանում  անկապ